Գիտնականները պարզել են, որ կանանց զուգընկեր ընտրելու ժամանակ կարևոր դեր ունի ֆինասնական բարեկեցությունը:
Կանայք, որպես կանոն, նախընտրում են լինել հարուստ տղամարդու հետ, քան գեղեցիկի:

Գիտնականների կարծիքով՝ այս ծրագիրը թաքնված է կնոջ ենթագիտակցության մեջ:
Կինը, որը պատրաստվում է մայր դառնալ, մեծացնել և դաստիարակել իր երեխաներին, բնազդաբար ձգտում է գտնել հաջողակ տղամարդու:
Տղամարդու հաջողակ լինելը չափվում է ոչ թե իր ուժով կամ արտաքինով, այլ ֆինանսական բարեկեցությամբ:

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գեր տղամարդիկ կարող են իրենց գումարի հաշվին գերել կանանց:
Միչիգանի համալսարանի աշխատակիցները հետազոտության արդյունքում հայտնաբերել են, որ հատկապես ցածր IQ ունեցող կանայք մեծամասամբ հակված են հարուստ զուգընկեր որոնելուն:
Գիտնականները սա բացատրել են նրանով, որ կինը, որը չի կարող սեփական ուղեղով գումար աշխատել կամ լավ կարիերա ունենալ, փնտրում է նրան, ով ապահովելու է իր և իր ապագա երեխաների ֆինանսական կայունությունը:







