Ծնողների կարևորագույն խնդիրներից է երեխաների համար պատրաստել իրենց սենյակը կամ սեփական անկյունը։ Ոմանք հուսահատորեն իրականացնում են իրենց անկատար երազանքները, մյուսները հետևում են նորաձևությանը, իսկ ինչ-որ մեկը փորձում է վերարտադրել հանրաճանաչ հրապարակումների բոլոր խելացի խորհուրդները: Արդյունքն ակնհայտորեն հակասական է, բայց հետաքրքիր, հատկապես, երբ ծնողներն իսկապես փորձում են: Եվ դա ուղղակի հիասքանչ է: Երեխաները անպայման կգնահատեն դա, երբ մի փոքր մեծանան:
1. «Ես հղի եմ։ Ես և մայրս ժամանակ չկորցրեցինք հարմարավետ և գեղեցիկ մանկասենյակ ստեղծելու համար»

2. «Մանկասենյակը ձեղնահարկում է, պատի նկարը ձեռքով է արված, աստառը՝ տարբեր գույներով, նույնպես մեր ձեռքով ենք ներկել»

3. «Փոքր ննջասենյակ երկվորյակների համար ամառանոցում։ Միևնույն է, չենք կարող ստիպել նրանց կատարել իրենց տնային աշխատանքը, ուստի սեղան չեն դրել»

4. «Իմ դստեր վեցերորդ տարեդարձին իր սեփական տնակը սարքեցի սենյակում»

5. «Մանկական սենյակ ջունգլիների ոճով։ Աղջիկս հատկապես սիրում է մահճակալը, որտեղ ներքևում խաղալու տեղ կա»

6. Մեկ այլ տան նախագիծ սենյակում: Խաղերի, սովորելու և հանգստի համար

7. Գույներ, լուսավորություն, կահույք։ Աղջկա համար այս սենյակում ամեն ինչ կատարյալ է

8. Մանկասենյակ, որտեղ մայրիկն էլ կարող է հանգստանալ

9. «Հայրիկը դրա հետ կապ չունի, մայրիկն է ընտրել ամեն ինչ»

10. «Ես դեմ էի, բայց կինս որոշեց, որ մանկասենյակը «թանկ» տեսք ունենա, այլապես ամաչում էր սոցցանցում լուսանկարներ տեղադրել»

11. «Պատերի փափուկ ծածկույթը իսկական գտածո է դարձել՝ գերազանց ձայնամեկուսացում»

12. «Երբեմն մանկասենյակ եմ գնում միայն թուլանալու և հանգստանալու համար»

13. «Տղայիս վաղ տարիքից սովորեցնում եմ սիրել վայրի բնությունը»

14. «Ծառաձեւ տուն, որովհետև յուրաքանչյուր երեխայի թաքնվելու տեղ է պետք»

15. «Որդիս բեռնատարների սիրահար է, ուստի մանկականի փոխարեն ավտոտնակի ցուցահանդես ունի»

16. Մանկական սենյակ վերանորոգումից հետո։ Կահույքը դեռ ամբողջովին հավաքված չէ

17. «Դուստրս սիրում է ջրահարսներ և միաեղջյուրներ, ուստի ինտերիերը զարդարելը հեշտ էր»

18. «Իսկ մեր աղջիկը երկու հոբբի ունի՝ դինոզավրեր և բույսեր»

19. «Առանց չափազանցության սա այժմ բնակարանի ամենահարմարավետ սենյակն է»

20. «Մենք ստիպված էինք սենհակը տեղադրել նկուղային հարկում, քանի որ այնտեղ ամենատաքն է: Զարդարեցինք այն որպես «միաեղջյուրներով սենյակ», ինչպես դուստրս էր ուզում




























