Երբեմն կողքից նայում ես որևէ զույգի և թվում է, թե նրանց միջև անսահման սեր կա, սակայն մի երկու ամսից նրանք բաժանվում են և ակամա հարց ես ինքդ քեզ տալիս. «Ու՞ր անհետացավ սերը»:

Զույգի բաժանման մեջ մեղավոր են երկու զուգընկերները, մենք դրանում համոզված ենք:
Սակայն այսօր ցանկանում ենք առանձնացնել 3 կետ, որոնց պատճառով տղամարդիկ կործանում են իրենց կանանց սերը, սակայն նրանց մտքով նույնիսկ չի էլ անցնում դա:

1.Ուշադրության բացակայություն
Որքան էլ որ զբաղված լինի տղամարդը, պետք չէ մոռանալ, որ ձեր կողքին կին է ապրում, ով ձեր ժամանակի գոնե 10–15 րոպեի կարիքն ունի:
2.Ռոմանտիկայի բացակայություն
Կանանց համար բավական է, որ նրանց հետ շաբաթը գոնե մի անգամ կինո կամ ռեստորան գնաք, և նա պատրաստ է տունը լցնել սիրով և ջերմությամբ:
3.Ուրիշների հետ համեմատում
Ոչ ոք չի սիրում, երբ իրենց համեմատում են ուրիշների հետ: Նույնիսկ տղամարդկանց է դա բարկացնում: Դե պատկերացրեք, թե ինչ է զգում ձեր կինը, երբ նրան համեմատում եք գործընկերուհու/հարևանուհու/ընկերոջ կնոջ հետ:








