Փորձառու վարսահարդարը անմիջապես է նկատում, թե հաճախորդը որքանով է ուշադիր հետևում իր արտաքինին։ Բնականաբար, ենթադրվում է սանրվածքի վիճակը, բայց ոչ միայն, քանի որ իր ոլորտում պրոֆեսիոնալը գիտի ինչպես նկատել նրբությունները։
Հինգերորդ տեղ՝ շիկահեր, որը գունաթափվել է դեղնավունի
Մազերը ներկող շիկահերները լավ գիտեն, թե որքան դժվար է մազերը ճիշտ վիճակում պահելը։ Գույնը կամ գունաթափվում է, կամ դառնում է մուգ, կամ էլ ավելի վատ՝ դառնում դեղին։
Հետևաբար, յուրաքանչյուր շիկահերի դարակում պետք է առկա լինեն չորությունը կանխող յուղեր և գույնը պահպանող շամպուններ:

Իհարկե, ամենօրյա հարդարումը միշտ էլ ժամանակատար է և հեշտ չէ, բայց ոչ ոք չի ասել, որ հեշտ կլինի, եթե ցանկանաք լինել գրավիչ շիկահեր: Եթե մազերի բաց տոնով կինն ուշադրություն չի դարձնում իր շիկահերին, ապա դա արագ նկատելի է դառնում։
Չորրորդ տեղ՝ հոգնած և յուղոտ մաշկ
Առաջին հերթին, ցանկացած մարդ նայում է դեմքին։ Եվ ամեն դեպքում, դա գրավում է վարսահարդարի աչքը, ուստի, եթե հաճախորդը լավ չի խնամում դեմքի մաշկը, ապա դա անմիջապես նկատելի կլինի վարպետի համար:
Յուղոտ փայլը, հոգնածությունը, խցանված ծակոտիները շատ նկատելի են, հատկապես այն մարդուն, ով զբաղվում է ձեր մազերով։
Նա նույնիսկ կկարողանա նկատել մաշկային խնդիրները, ինչպիսիք են սև կետերը, շերտավորումը և մաշկի գրգռվածությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մաշկի մասին բավականաչափ հոգ չեն տանում։
Երրորդ տեղ` արմատներ, որոնք աճել են
Եթե կինը բաց է թողնում այնպիսի պահը, ինչպիսին է արմատները ներկելը մի քանի շաբաթը մեկ, ապա դրանք անմիջապես սկսում են աչքի ընկնել:

Երկրորդ տեղ՝ թեփի փաթիլներ
Այս խնդիրը շատերին է հուզում, քանի որ այժմ միջավայրը վատ է, սթրեսը շատ է, ջրի սարսափելի որակ ու ոչ ճիշտ ընտրված շամպուն։ Բայց եթե փաթիլներով է տիկնոջ գլխից թեփը թափվում, ապա դա ցույց է տալիս, որ ոչ ոք չի զբաղվում այդ խնդրով:
Առաջին տեղ՝ նորաձևությանը կուրորեն հետևելը
Որոշ կանայք չեն հասկանում, որ նորաձևությունն ու ոճի զգացումը երկու տարբեր բաներ են: Երբեմն կանայք այնքան կուրորեն են հետևում նորաձևությանը, որ արդյունքում ծիծաղելի են թվում։ Օրինակ, 80-ականները և 90-ականներն են այժմ թրենդային, և դրանք խոպոպներն են և ուլտրա-շիկահերը: Բայց արդյո՞ք այս ոճը սազում է բոլորին։

Պատասխանը պարզ է, ինչպես ցերեկը։ Նորաձևության ձգտող կանայք երբեմն մոռանում են նայել՝ արդյոք կերպարն իրենց սազում է, թե ոչ:
Իսկ ավելի գրավիչ երևալու փոխարեն տիկնայք միայն փչացնում են իրենց՝ ընդգծելով իրենց թերությունները, որոնք թվում են ոչ կոկիկ։

Գրավիչ և խնամված լինելը կարևոր է հենց կնոջ համար, այլ ոչ միայն նրա համար, որ նա տպավորի ուրիշներին։



























