Անգլիայում հաճախ կարելի է նման «պատուհաններով» շենքեր հանդիպել։
Շատերի համար դրանք տրամաբանական բացատրության չտրվող ինչ որ բան են, չնայած իրականում եղել է պատուհանները աղյուսներով փակելու «ադեկվատ» պատճառ։
Բանն այն է, որ XVII դարում Անգլիան գանձարանը լցնելու խնդիր ուներ։ Բնականաբար, դա պետք է տեղի ունենար նրանց հաշվին, ովքեր բարեկեցիկ կյանք էին վարում։
Այդ ժամանակ տեղի իշխանությունների գլխում, Վիլհելմ III-ի գլխավորությամբ, մի փայլուն գաղափար հղացավ. հարկ դնել շենքերում պատուհանների թվի վրա։
Եվ դա տրամաբանական էր. որքան դուք հարուստ եք, այնքան ավելի մեծ է ձեր տունը և այնքան ավելի շատ պատուհաններ այն ունի։
Պատուհանների քիչ քանակությամբ տների հարկը 18 դոլար էր կազմում, 10-20 պատուհան ունեցող տներինը՝ 35 դոլար, իսկ նրանք, որոնք 20-ից ավել պատուհան ունեին 70 դոլար էին վճարում։

Քաղաքի աղքատ բնակչությունը բազմաբնակարան շենքերում էր ապրում։
Հարկային մարմինն այդ շենքերը որպես մեկ տուն էր դիտարկում և գումարը վճարում էր ոչ թե վարձակալը, այլ շենքի սեփականատերը։
Եվ իհարկե հարց առաջացավ՝ ինչպես կրճատել պատուհանների քանակը։
Պատասխանը պարզ էր. պատուհանները քարե պատով ծածկել և պատուհանների քանակությունը հասցնել 10-ի։
Հարկման այս մեթոդը գործեց մինչև 1851 թվականը։ Սակայն դրանից հետո ոչ բոլորը կրկին բացեցին քարերով ծածկված պատուհանները։



























