Թանկագին դաս ամուսնուցս. «Սկզբում ես նրան չհասկացա և նեղացա»

Միայն որոշ ժամանակ անց հասկացա, թե որքան ճիշտ էր նա։

Մենք ամուսնացանք ոչ երիտասարդ տարիքում՝ նա 42 տարեկան էր, ես՝ 36։ Երկուսս էլ կայացած, գիտակից և ունեինք մեր տեսակետն ամեն ինչի վերաբերյալ:

Սկզբում մենք էյֆորիայի մեջ էինք, իսկ հետո աննկատ, չափազանց տարված նոր կարգավիճակով և ընտանեկան բույնի դասավորությամբ, ես սկսեցի մեկը մյուսի հետևից հիմարություններ անել:

Ես հրաժարվեցի ստեպ-աերոբիկայից և անգլերենի դասերից՝ հօգուտ ազնվամորու կեքս թխելու և գորգեր մաքրելու: Ես զանգահարում էի նրան աշխատավայր և հետաքրքրվում Flow-Tek S-19 սերիայի հատվածային գնդիկավոր փականների վաճառքով:

Կարում էի ծածկոցներ, երկու կողմից արդուկում սավանները։ Ես կտրում էի ֆետրե նապաստակներ և լեչո փակում։

Տիրապետեցի դեկուպաժին և աղ դրած ձկան տեխնիկային: Նիհարեցի կծկվեցի` փորձելով դառնալ իդեալական տնային տնտեսուհի, և ինձ դրեցի զոհի վիճակի մեջ:

Ես հիշում եմ այդ օրը, ինչպես հիմա: Եկավ նոյեմբերի առաջին շաբաթ օրը, անձրևը հորդում էր, կարծես գորշ-կանաչ թեյ լիներ, և առավոտից խոհանոցում վառվեցին լույսերը:

Նա խմեց կաթը և զայրացած դիտում էր, թե ինչպես եմ ես կտրատում պանիրը, սառը հորթի միսը և լոլիկները: Երեք անգամ կրկնեց, որ միայն կաթ է խմելու, և ոչ մի սենդվիչ։ Լվանում էի կտրատելու տախտակը։ Վերջապես չդիմացավ.

– Լսի՛ր, ինձ պետք չէ ծառայել, մատուցել հինգ տեսակի ընթրիքներ, ստերիլիզացնել բաժակները և զուգարանները: Մենք իրար ստրուկ չենք, և ես քո ամբողջ կյանքը չեմ, այլ ընդամենը մի մասնիկ։ Բախտի բերմամբ, մենք հանդիպեցինք, սիրահարվեցինք և ընդհանուր հայտարարի եկանք:

Միացման կետ։ Վայր, որը լավ է երկուսիս համար էլ: Մնացած ամեն ինչ անձնական է։ Այնպես որ, մի՛ փորձիր իմ մեջ սերտաճել և իմ հետաքրքրություններն առաջնահերթություն չդնել։ Պետք չէ լինել ավելի լավը կամ ավելի վատը, պարզապես եղիր ինքդ ոնց կաս: Նա, ում սիրել եմ: Թեթև, լի էնտուզիազմով և մղումով: Իսկ հիմա դու լուծվում ես իմ մեջ ու հեռանում ստվերի մեջ։

Նա բաժակը գցեց լվացարանի մեջ և ուղղվեց դեպի մարզասրահ: Ես մնացել էի թափթփված խոհանոցի մեջտեղում՝ փորձելով մարսել ասվածը։

Կամքի ջանք գործադրելով՝ կուլ տվեցի արցունքներս, դեն նետեցի շերտավոր խմորը, հանգիստ թողեցի թխվածքաբլիթները և դեկորատիվ բարձերը լցրեցի ճամպրուկների մեջ։ Ես լվացի դեմքս, զանգեցի անգլերենի ուսուցչուհուս և բացեցի անավարտ պատմվածքով թղթապանակը։

Այդ ժամանակվանից ես տնային տնտեսուհի չեմ, ժանյակներ պատրաստող կամ գնդիկավոր փականների վաճառքի մենեջեր չեմ: Ես չեմ ծառայում, չեմ փորձում հաճոյանալ և ոչինչ չեմ ապացուցում. Այդ ժամանակվանից ես պարզապես ես եմ: