«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

Ժամանակակից հասարակությունն աստիճանաբար իր ուշադրությունը սեւեռում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց վրա։

Մենք էլ ենք ավելի հանդուրժող դառնում արտասովոր արտաքինով մարդկանց նկատմամբ, որոնք հաճախ ուղեկցվում են հաշմանդամության որևէ ձևով:

Նորաձևության աշխարհին սա օտար չէ: Ընդամենը օրեր առաջ ցանցով մեկ լուրեր տարածվեցին ուելսցի 22–ամյա Բեթ Մեթյուզի մասին։

Նա ծնվել է Դաունի համախտանիշով, բայց այնուամենայնիվ կարողացել է իրականացնել իր երազանքը՝ պայմանագիր կնքել բրիտանական Zebedee գովազդային գործակալության հետ։

Գործակալությունը, որը հիմնադրվել է հինգ տարի առաջ, մասնագիտացած է հատուկ կարիքներով մարդկանց հետ աշխատելու գործում։

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

Բայց մի կարծեք, որ եթե մարդն ունի նման հատկանիշ, նա կարող է անմիջապես մոդել դառնալ։

Նրանք, ինչպես մյուս մարդիկ, նույնպես պետք է անցնեն ընտրությունը և դրսևորեն ուժեղ անհատականություն և տեսախցիկի առաջ կեցվածք ընդունելու կարողություն:

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

Zebedee–ի խոսնակ Էլլա Սինգլթոն – Ռեդմոնդը խոսել է Մեթյուզի հետ աշխատելու մասին:

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

«Մենք Բեթին հրավիրեցինք քասթինգի, և նա ուղղակի հիասքանչ էր տեսախցիկի առաջ:

Մեզ պետք են մարդիկ, ովքեր ոչ միայն լավ տեսք ունեն, այլև տեսախցիկի առջև կարող են աշխատել նկարահանման հրապարակում:

Բեթն այն է, ինչ մեզ անհրաժեշտ է բոլոր չափանիշներով», – ասաց Սինգլթոն–Ռեդմոնդը:

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

Աղջիկը հիացած էր ընկերության այս որոշումով։

19–ամյա Էլլի Հոլշտեյնն է նրան ոգեշնչել քասթինգին մասնակցելու։

Էլլին հաջողակ մոդել է, ով մի քանի տարի է համագործակցում է Zebedee–ի հետ, նա լուսանկարվել է Vogue–ի համար և աշխատել Gucci–ի հետ:

Բեթ Մեթյուզը պարզվեց, որ օրգանական և անսովոր մոդել է և շատ արագ գրավեց գովազդատուների ուշադրությունը՝ հայտնվելով մի շարք նկարահանումների ժամանակ։

Նա նույնիսկ հարսանիքների համար էր հագուստ գովազդում։

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

«Մենք բոլորս շատ հպարտ ենք մեր Բեթով և նրա հաջողություններով:

Աղջիկս մանկուց սիրում է ուշադրության կենտրոնում լինել և շատ նպատակասլաց է։

Հիմա նա ուղղակի ծաղկել է», – ասաց աղջկա մայրը:

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

Սրա համար պետք է ուրախանալ, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջինում «արևոտ մարդիկ», ինչպիսին Բեթն է, ծնվում են 700–1500 մարդուց միայն 1–ը։

Բեթի և Էլլիի նման աղջիկները ոգեշնչում են հատուկ երեխաների ծնողներին հավատալ, որ իրենց երեխան կկարողանա գտնել իր սիրելի զբաղմունքը ժամանակակից աշխարհում:

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը

«Նա շքեղ է տեսախցիկի առաջ…»։ 22–ամյա «արևոտ» աղջիկը նվաճում է նորաձևության աշխարհը