Մի քանի տարի առաջ կորեացի Հանգ Միոկուի անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհի համացանցի օգտատերերին։ Աղջիկը միշտ երազել է փառքի մասին, միայն թե փառքը նրան հասավ ոչ տաղանդի, ոչ էլ գեղեցկության շնորհիվ:

Մի ժամանակ Միոկուն իր երկրում հայտնի երգչուհի էր։ Սակայն աղջիկն ուղղակի տարված էր սեփական արտաքինով։ Նա սկսել էր ֆիլերների ներարկումներ անել շատ փոքր տարիքից, իսկ հետո այնքան կախվածություն է ձեռք բերել դրանցից, որ այլեւս չի կարողացել դադարեցնել: Եկավ պահը, երբ կոսմետոլոգները պարզապես հրաժարվեցին շարունակել պրոցեդուրան, քանի որ դա կարող էր սպառնալ հիվանդի առողջությանը։


Բայց Միոկային անհնար էր կանգնեցնելը։ Մտածելով՝ կինը գտավ, ինչպես իրեն թվում էր, հիանալի «ելք»։ Երգչուհին սկսեց ինքնուրույն գեղեցկության ներարկումներ անել, սակայն ֆիլլերի փոխարեն օգտագործեց… բուսական յուղ։ Պրոցեդուրաներից հետո նրա դեմքը շատ ցավոտ ու ուռած էր, բայց Միոկուն հավատում էր, որ նա ավելի ու ավելի է գեղեցկանում։ Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ հարազատները գրեթե բռնի ուժով աղջկան տարան բժշկի։


Տեսնելով հիվանդի դեմքի վիճակը՝ բժիշկները սարսափեցին։ Միոկուն անմիջապես վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում նրա դեմքի հյուսվածքներից գրեթե 300 մլ բուսական յուղ և սիլիկոն են հանվել։ Բժիշկներին հաջողվեց փրկել Միոկայի կյանքը, միայն նրա դեմքն անճանաչելի մնաց։ Այժմ կինը 47 տարեկան է, բայց նույնիսկ վիրահատություններից հետո նա իր նախկին տեսքը չունի։




























