Հաճախ եմ լսում այն կարծիքը, որ իբր տղամարդն իրեն պահում է կնոջ հետ այնպես, ինչպես նա է թույլ տալիս։ Եվ ամեն անգամ զարմանում եմ։ Դուք լո՞ւրջ եք այդպես կարծում:
Միգուցե ես կջարդեմ քո վարդագույն ակնոցները, բայց տղամարդը կնոջ հետ վարվում է ոչ թե այնպես, ինչպես նա է թույլ տալիս, այլ այնպես, ինչպես թույլ է տալիս խիղճը։ Հասկանու՞մ եք:

Բանն այն չէ, որ այս տղամարդը դավաճանում է մի կնոջը, բայց ոչ մյուսին, նա ձեռքը բարձրացնում է մեկի վրա, իսկ մյուսից վախենում է… Բանն այն է, որ այս տղամարդն ամբողջովին է պատրաստ դավաճանության, պատրաստ է ցավեցնել։ Շատ միամիտ է կարծելը, որ նա քեզ հետ դա չի անի։ Երբեք հստակ չգիտեք, թե երբ կդրսևորվի նրա իրական եսը: Երբ եք դառնալու խաբված, ծեծված, նվաստացած կին։
Ընդհանրապես պարկեշտություն հասկացությունը համամարդկային է։ Այն վերաբերում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Ոմանց հետ չես կարող պարկեշտ լինել, մյուսների հետ՝ վերջին սրիկա: Ժամանակն է հասկանալ դա և դադարել հույսեր փայփայել նման «մարդկանց» հարցում։



























