«Գեղեցկության ներարկումների» պատճառով մոդելը վերածվել է առանց դեմքի զզվելի արարածի

Քերոլ Բրայանը մոդել է դարձել 70-ականների վերջին, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր։ Ժամանակն անցավ, բայց Քերոլի կարիերան շարունակեց հաջողությամբ զարգանալ։ Նույնիսկ ամուսնանալուց և մայրանալուց հետո կինը պահպանեց իր գեղեցկությունն ու ներդաշնակությունը։

«Գեղեցկության ներարկումների» պատճառով մոդելը վերածվել է առանց դեմքի զզվելի արարածի

Քերոլը չի թաքցնում, որ հաճախ է դիմում կոսմետոլոգների՝ դեմքը պատշաճ ձևով պահպանելու համար։ Լցանյութի ներարկումները նրա համար նորություն չէին, սակայն կինը փորձել է պահպանել չափը։ Ամեն ինչ հիանալի էր ընթանում մինչև ճակատագրական մի դեպք, երբ կոսմետոլոգն առաջարկեց Քերոլին ևս մեկ «գեղեցկության ներարկում» անել և հարթեցնել ճակատի կնճիռները: Մոդելին նույնիսկ չնշեցին, թե իրեն կոնկրետ ինչ են սրսկելու, արագ արդյունքն էր կարևոր։

«Գեղեցկության ներարկումների» պատճառով մոդելը վերածվել է առանց դեմքի զզվելի արարածի

Մի քանի օր անց Քերոլն իրեն վատ զգաց, և նրա դեմքը սկսեց ուռել։ Սակայն վարպետը հանգստացրեց նրան՝ վստահեցնելով, որ դա նորմալ ռեակցիա է։ Նա ևս մի քանի ներարկում արեց, որից հետո անցավ մոտ մեկ շաբաթ, և Քերոլը լիովին վատացավ։ Կնոջ ճակատը աներևակայելիորեն ուռել էր, և մի աչքը ամբողջովին դադարել էր տեսնել: Քերոլին տեղափոխեցին հիվանդանոց։

Բժիշկները պարզեցին, որ մոդելին երկու անհամատեղելի նյութ են ներարկել։ Բացի այդ, կոսմետոլոգն օգտագործել է սիլիկոն, որը գրեթե անհնար է հեռացնել կենդանի հյուսվածքներից։ Բժիշկները չէին համարձակվում բուժել։ Ի վերջո, Քերոլի ընտանիքը գտավ վիրաբույժի, ով ռիսկի դիմեց այս հարցում, բայց նա չէր երաշխավորում, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա։

«Գեղեցկության ներարկումների» պատճառով մոդելը վերածվել է առանց դեմքի զզվելի արարածի

Հեռացրեցին դեմքի հյուսվածքի մեծ մասը և նույնիսկ դիմային ոսկորի մի մասը: Դեմքը վերականգնելու համար մեջքից մաշկի փոխպատվաստում են արել։ Վիրահատությունից հետո կինն աստիճանաբար սկսել է ապաքինվել։ Քերոլի դեմքը սովորական մարդկային տեսք ստացավ։ Այսօր կինը սարսուռով է հիշում չարաբաստիկ ներարկումները, որոնք իրեն արել էին։ Իհարկե, Քերոլը կորցրել է իր նախկին գեղեցկությունը, բայց կինը ուրախ է, որ կարողացավ վերադառնալ բնականոն կյանքին և պատմել իր պատմությունը՝ դրանով իսկ զգուշացնելով մյուսներին նմանատիպ սխալներ թույլ չտալ։

«Գեղեցկության ներարկումների» պատճառով մոդելը վերածվել է առանց դեմքի զզվելի արարածի

Կիսվել սոց․ ցանցերում
X