Նորաձևության ժամանակակից աշխարհը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի փոփոխություններ է կրել։ Եթե նախկինում ոչ ոք չէր պատկերացնում 55 կիլոգրամից ավելի մոդելներ պոդիումներին և փայլուն շապիկներին, ապա այժմ բրենդները բառացիորեն փնտրում են փարթամ մոդելների:

Նորաձևության արդյունաբերության նշանակալից կերպարներից մեկը դարձավ ժամանակին ամենասովորական մի աղջիկ` Էլլանա Բրայան անունով։
Ապագա փայլուն աստղը ծնվել է Քլիվլենդում, բայց որոշելով տեղափոխվել հսկայական Լոս Անջելես, նա հաջողակ տոմս հանեց:

Էլլանան, ով ոչ ստանդարտ կազմվածք ուներ, սկզբում աշխատում էր որպես դիմահարդար և չէր մտածում, որ մի օր նրանց տեղում կհայտնվի, ում պատրաստում էր նկարահանման։

Աղջկան նկատեցին և առաջարկեցին համագործակցել հագուստի ապրանքանիշի հետ, հետո նորաձևության աշխարհի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ իմացան նրա մասին:

Այժմ մոդելին Instagram-ում բաժանորդագրվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Այնտեղ փարթամ մոդելը սեփական օրինակով ցույց է տալիս, որ վստահ զգալու համար պարտադիր չէ ունենալ 90-60-90 տխրահռչակ պարամետրերը։



























