Աֆղան աղջկա` Աիշայի պատմությունը ժամանակին ցնցել է հանրությանը։ Աիշայի ծնողներն ամուսնացրեցին իրենց դստերը, երբ նա հազիվ 14 տարեկան էր։ Աղջկա ամուսնու ընտանիքը հարսին ընտանիք չընդունեց։ Մի քանի տարի Աիշան անասունների հետ ապրում էր գոմում։ Շուտով աղջիկը որոշեց փախչել։

Սակայն մեր այսօրվա հերոսուհու ամուսինն առաջ անցավ Աիշայից ու աղջկան տարավ սարեր։ «Նա փչացրեց իմ գեղեցկությունը», – ասաց Աիշան լրագրողներին՝ հազիվ զսպելով արցունքները: Աիշային հաջողվել էր սողալով հասնել հայրական տուն։

Աղջկա ծնողները նրան տեղափոխեցին ամերիկյան հիվանդանոց։ Բարեգութ մարդիկ աղջկան ուղարկեցին ԱՄՆ, որտեղ Աիշային քթի պրոթեզ դրեցին։

Դեպքից ընդամենը մի քանի տարի անց Աիշային հաջողվեց վերականգնել իր գեղեցկությունը։ Աղջիկը 12 պլաստիկ վիրահատություն է տարել։

Աիշան ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։ Աղջիկը երազում է ոստիկան դառնալ ու օգնել մարդկանց։




























