Աղջկա մազերն այնքան երկար էին, որ պետք էր չափել շինարարական ժապավենով

Աննա Շեփերդը 30-ամյա ֆերմեր է Հունգարիայից: Շատերն են նրան ճանաչում սոցցանցերում, և դա նրա անսովոր արտաքինի և կյանքի պատմության շնորհիվ։ Աղջիկը ստացել է «Մեր օրերի Ռապունցել» մականունը, իսկ նրա Instagram-ի օգտահաշվին բաժանորդագրվել է ավելի քան 17 հազար օգտատեր։

Աննան շատ շուտ սկսեց սպիտակել։ Նա իր առաջին արծաթափայլ մազերը նկատեց 13 տարեկանում։ 14 տարեկանում նրա մազերը նկատելիորեն սպիտակեցին, և աղջիկըԴիսնեյի հերոսի պատվին ստացավ «Կռուելա» մականունը։

Պատանի տարիներին աղջիկը շատ էր անհանգստանում, որ տարիքից մեծ է երևում։ Նա տարված էր իր արտաքինով և ցավագին էր արձագանքում, երբ ինչ-որ մեկը մեկնաբանում էր նրա ալեհեր մազերը:

Ժամանակն անցավ, և դրա հետ մեկտեղ աղջկա մոտ առաջացավ վստահություն` իր գեղեցկության նկատմամբ։ Նա սովորեց ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին որ կա: Չէ՞ որ նրա մազերն էլ են նրա մի մասնիկը։

Մեր հերոսուհին երկարացրեց մազերը` իրեն որոշակի էկզոտիկ տեսք հաղորդելով։

Այժմ հունգարուհին գրեթե ամբողջությամբ մոխրագույն 1,5 մետր հյուս ունի։ Աղջիկը պատմում է, որ միայն ամիսը մեկ է մազերը շամպունով լվանում։ Նա ունի մազերի խնամքի հատուկ յուղեր, որոնք փնջերը դարձնում են «փափուկ և հնազանդ»: Աննայի խոսքով՝ իր սանրվածքն այնքան հեշտ է խնամել, որ կարող է շաբաթներ շարունակ չսանրվել, և մազերը չեն խճճվի։

Աննան փոխել է նաև հագուստի ոճը։ Այժմ նրա զգեստապահարանում կան բազմաթիվ ազգային և վինտաժային հանդերձանքներ, որոնցում նա զարմանալի տեսք ունի ֆերմերային դաշտերի ֆոնին: Նրա լուսանկարները շատ տարածված են, համացանցի օգտատերերը հիացած մեկնաբանում են դրանք։ Նրա ֆոտոսեսիայի նկարները շատ հետաքրքիր է դիտել, քանի որ նրան պատկերում են վառ պատկերներով՝ կա՛մ անցյալ դարի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, կա՛մ արքայադուստր, կա՛մ մորթյա վերարկուով տիկին:

Աղջիկը դաշտում աշխատելու ժամանակ մազերը հավաքում է փնջերով և հյուսերով՝ ապահովության համար: Սա հատկապես կարևոր է բերքահավաքի կամ կենդանիների խնամքի ժամանակ: Նրա վառ արտաքինով հիանում են հարևան տղամարդիկ, գովում բնականության համար։ Գեղեցկուհին ցանկանում է սովորեցնել մյուս կանանց ընդունել և սիրել իրենց:

«Հասարակության մեջ, եթե երիտասարդ կինը սպիտակ մազեր ունի, նա դատապարտվում և խտրականության է ենթարկվում: Ես ուզում եմ դա փոխել»,- ասում է Աննան։





























