2 բան, որոնք եթե տղամարդն անում է, ուրեմն՝ ձեզ չի դավաճանում:
1. Իրեն տարօրինակ չի պահում իր հեռախոսի հետ կապված:
Եթե նա ձեզ խնդրում է տեսնել, թե ով է իրեն գրել կամ զանգել, թաքցնելու բան չունի:
2. Նա ձեզ հարգում է:
Վեճերի ժամանակ երբեք ձեզ չի վիրավորում և ձեզ հետ երեխայի պես չի խոսում:
Լավ թե վատ տրամադրությամբ ձեզ հավասարի պես է վերաբերվում:

3. Երբեք գիծը չի հատում:
Մատուցողուհու հետ չի սիրաբանում, երբ դուք նրա հետ ընթրում եք ռեստորանում:
Չի ասում՝ որքան լավն է ձեր ընկերուհին: Ամբողջ ուշադրությունը ձեզ է ուղղված:
4. Ինքնավերահսկողություն է դրսևորում:
Երբ նա զայրացած է, մենակ կամ հուզված, իմպուլսիվ բաներ չի անում, որոնց համար ավելի ուշ ափսոսում է: Նախքան գործելը մտածում է:
5. Ձեզ ասում է՝ որտեղ է, ինչ է անում:
Նա երբեք չի անհետանում՝ ձեզ չհայտնելով որտեղ է և ում հետ: Առանց բացատրությունների գիշերվա կեսին չի գալիս ձեզ մոտ:
6. Նա խուսափում է վարկաբեկիչ իրավիճակներից:
Երբ նրա նախկին ընկերուհին հուսահատ կերպով փորձեց հասնել նրան, նա նրա համարը ջնջեց հեռախոսից:
Երբ նրա ընկերները գիշերային ակումբ գնացին, նա ասաց, որ պետք է տուն վերադառնա:
Նա այդպիսի իրավիճակներում չի հայտնվում ձեր և ձեր հարաբերությունների հանդեպ հարգանքից ելնելով:
7. Նա ձեզ ամեն ինչ պատմում է:
Դուք նրանից մանրամասն պատմություններ եք լսում նրա բոլոր ընկերների և գործընկերների մասին:

8. Նա կատարում է իր բոլոր խոստումները:
Նա հուսալի է:
9. Նա ամուր ընկերություն ունի:
Մարդիկ, ում հետ նա մտերիմ է, ամեն ինչ կանեն նրա համար:
10. Նա ճշմարտությունը չի թաքցնում:
Երբեք ձեզ չի ստում, նույնիսկ եթե ինչ-որ բան ասելը դժվար է: Ձեզնից ոչինչ չի թաքցնում:
11. Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում:
Երբեք նրա մեքենայում ուրիշի շրթներկ չեք գտնում կամ ծանոթությունների հավելված նրա հեռախոսում: Ընկերներից նրա մասին բամբասանքներ կամ զգուշացումներ չեք լսում:
12. Դուք պարզապես զգում եք, որ ամեն ինչ կարգին է:



























