Ռուանդայի աֆրիկյան փոքրիկ գյուղում է ծնվել Զանզիման Էլլի անունով տղան: Մինչ այդ Զանզիմանի ծնողները կորցրել էին հինգ երեխա, և տղան դարձավ նրանց միակ ուրախությունը կյանքում։

Տղայի մայրը խոստովանեց, որ բոլոր կորուստներից հետո Աստծուց գոնե հաշմանդամ երեխա է խնդրել, եթե նա ողջ մնար։ Եվ այդպես էլ եղավ, Զանզիմանը ծնվեց միկրոցեֆալիայով. նրա ուղեղը փոքր էր մյուս երեխաների համեմատ: Տղան չէր կարողանում դպրոցում սովորել, նա կարողանում էր տիրապետել միայն ամենապարզ հմտություններին։
Հիմա Զանզիմանը 21 տարեկան է, միակ բանը, որ սիրում է, թաղամասում վազվզելն է։ Տղան ուտում է մրգեր և բույսեր և հաճախ է փախչում անտառ, քանի որ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ, քան մարդկանց հետ: Մայրը հաճախ ստիպված է լինում լասոյով վազել որդու հետևից և բռնել, որպեսզի նա չմոլորվի։
Գյուղացիներից ոմանք օգնում են կնոջը Զանզիմանին պահել գյուղում, որտեղ նա ապահով է։ Մյուսները կարծում են, որ տղան ամենևին էլ մարդ չէ, և նույնիսկ ծիծաղում են նրա վրա: Ինչ էլ որ լինի, իրական Մաուգլիի կյանքը շատ է տարբերվում այն ամենից, ինչ մենք տեսնում էինք մանկության մեր սիրելի մուլտֆիլմում:



























