Տարիքով մեծ կանայք զերծ չեն մնում հոտավետ լինելուց։ Այն օծանելիքով չես քողարկի,որովհետև այդ մեծական հոտը դրանով միայն կուժեղանա։
Այն առաջանում է շփումից և օրգանիզմում եղած ճարպից, որը թթվում է։ Բայց դե կան գործողություններ,որոնք օգնում են կանխել ուժեղ հոտը։

Խմելու ռեժիմը։
Մաքուր ջուրը օգնում է օրգանիզմից դուրս հանել ոչ միայն ճարպը, այլ օգնում է զերծ մնալ ծերացումից։ Օրը պետք է խմել 1,5 լիտր ջրից ոչ պակաս։ Միայն ջուր, այլ խմիչքները չեն օգնի։
Շորերը կանոնավոր փոխել։
Այն պետք է փոխել երկու կամ երեք օրը մեկ, իսկ ներքնաշորերը ամեն օր։Չպետք է լվացքի փոշին ու գելերը ափսոսել։ Միայն այդպես կտորի վրայից դուրս կգա ծերունական հոտը։
Մաքրություն։
Կանոնավոր մաքրությունը կօգնի տան և մարմնի օդը թարմ պահել։ Խնդիրը նրանումն է ,որ հին շորերը ծերունական հոտը կլանելու հատկություն ունեն։ Եթե կանոնավոր լվանաս, խնդիր չի առաջանա:
Մաքուր օդն ու օդափոխումը
Օդորակիչի և բաց պատուհանի շնորհիվ կարելի է մաքուր օդ ապահովել։Տանից դուրս գալուց պարտադիր է լուսամուտի փեղկը բաց թողնել։ Այդ դեպքում հետ վերադառնալիս մաքուր օդ կլինի սենյակում։
Լվացումներ։
Օրական մեկ կամ երկու անգամ ցնցուղ ընդունել։ Խնդիրը նրանումն է, որ օրգանիզմում տոքսիկներ լինում են առավոտյան և երեկոյան։Եթե ժամանակին լվացումներ կատարենք, հոտը կանհետանա, որն էլ կանանց գլխավոր նպատակն է։



























