2-ին շատերն են խաբվում։
Եթե նկատել եք, հոգեբաններն իրականում ոչ այդքան պատրաստակամորեն են կիսվում իրենց դիտարկումներով: Երբ մարդ գիտի, թե ինչ շարժումներ ու դիմագծեր են դավաճանում զրուցակցի իրական ցանկությունները, նա փորձում է դրանցով ուղղորդվել։ Այսօր մենք ձեզ կպատմենք, թե որոնք են հոգեբանական այն հնարքները, որոնք հոգեբաններն իրենք թաքցնում մարդկանցից:

Եղիր առաջինը կամ վերջինը
Մեզանից յուրաքանչյուրն ավելի լավ է հիշում սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը: Օրինակ՝ ձանձրալի սյուժեով, բայց լավ ավարտ ունեցող ֆիլմը մարդիկ ավելի բարձր են գնահատում: Սա աշխատում է, օրինակ, հարցազրույցի ժամանակ: Ավելի լավ է գործատուի կողմից հարցազրույցն անցնես առաջիններից, քան վերջիններից մեկը: Այսպես ձեզ ավելի լավ կհիշեն:
Լռություն
Լռությունը զրուցակցի մոտ անհարմարություն է առաջացնում։ Սա ակտիվորեն օգտագործվում է հարցաքննությունների ժամանակ։ Օրինակ՝ կասկածյալին հարց են տալիս, նա պատասխանում է, բայց չի տեսնում, որ «զրուցակիցը» շարունակում է լռել։ Կասկածյալը ինտուիտիվ կերպով նորից սկսում է խոսել՝ պարզաբանելով իր պատասխանը։
Հաճոյախոսություններ
Ամերիկայում, օրինակ, մարդիկ հաճախ զրույցը սկսում են հաճոյախոսությամբ։ Նման մի բան՝ հիանալի շապիկ է, գեղեցիկ մազեր ունեք, այս գույնը սազում է ձեզ և այլն: Այսպիսով, մարդը ներդաշնակվում է պոզիտիվին և ավելի ընկերասեր կլինի զրուցակցի հետ, քանի որ կարծում է, որ նա նրան դուր է գալիս:
Հուշեք խնդրում եմ
Քիչ ծանոթին կամ նույնիսկ անծանոթին սիրաշահելու համար պարզապես խնդրեք նրան օգնել ձեզ: Մարդիկ հակված են համակրելու այն մարդկանց, ում օգնել են:



























