Բիծն այլևս չկա։ Դեմքին «դիմակ» ունեցող աղջիկը լիովին բուժվել է

Հետաքրքիր

Մի քանի տարի առաջ փոքրիկ Լունա Ֆեները հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Սակայն, աղջկան համբավը հասավ ոչ ուրախալի պատճառներով։ Երեխան բուժման կարիք ուներ մաշկի հազվագյուտ հատկության՝ նևուսի պատճառով, որով նա ծնվել էր։

Բիծն այլևս չկա։ Դեմքին «դիմակ» ունեցող աղջիկը լիովին բուժվել է

Հսկայական բիծը, որը ստացավ «Բեթմենի դիմակ» անվանումը, ծածկում էր աղջկա գրեթե ողջ դեմքը։ Ամերիկացի բժիշկները բուժում են առաջարկել 80 անընդմեջ վիրահատությունների տեսքով, որոնք մեծ գումարներ են արժեցել և անհասանելի են եղել երեխայի ծնողներին։ Այնուամենայնիվ, ապագայում բիծը կարող էր փոխակերպվել չարորակ գոյացության, հետևաբար այն վտանգավոր էր:

Բիծն այլևս չկա։ Դեմքին «դիմակ» ունեցող աղջիկը լիովին բուժվել է

Ցանցում Լունայի պատմությունը տեսնելուց հետո նրան օգնություն է առաջարկել ռուս վիրաբույժ Պավել Պոպովը, ով պատրաստվում էր ավելի խնայելով վիրահատել նրան՝ օգտագործելով իր յուրահատուկ մեթոդը։ Ավելի քան 2 տարի Լունայի ծնողներն անցկացրել են Ռուսաստանում, որտեղ աղջիկը մի քանի անընդմեջ վիրահատության է ենթարկվել։ Արդյունքում փոքրիկն ամբողջությամբ ազատվել է բծից։

Բիծն այլևս չկա։ Դեմքին «դիմակ» ունեցող աղջիկը լիովին բուժվել է

Լունայի մայրը հիշեց եկեղեցում տեղի ունեցած տհաճ դեպքը, երբ աղջիկը շատ փոքրիկ էր։ Մեկ այլ աղջիկ մորը հարցրել է, թե ինչ կա Լունայի դեմքին, և նա սարսափել է ի պատասխան՝ աղջկան ասելով, որ այդ կողմ չնայի և երեխային անվանել «հրեշ»։ Այսօր Լունայի դեմքը փոխվել է, աղջկան պետք է ընդամենը մի քանի հատուկ պրոցեդուրա անցնել՝ սպիերը հարթելու համար։

Բիծն այլևս չկա։ Դեմքին «դիմակ» ունեցող աղջիկը լիովին բուժվել է

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում