Ամերիկացի Ջեյս Լավլին արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է որպես մատնահարդար և արդեն հասցրել է փորձ ձեռք բերել և բավականին լավ հաճախորդների բազա հավաքել։ Երբ Ջեյսը մայրացավ, նա որոշեց «կրեատիվ» ավելացնել իր աշխատանքին։

Կինը հանդես է եկել կարգախոսով, որն ասում է. «Գրանցվում ենք եղունգների համար վաղ մանկությունից»: Գաղափարի էությունը փոքրիկ աղջիկներին մատնահարդարում տալն էր, նույնիսկ նրանց, ովքեր մի քանի ամսական էլ չկան։

Ջեյսը որոշեց որպես մոդել օգտագործել իր փոքրիկ դստերը: Նա փոքրիկին մի քանի տեսակի էքստրեմալ մատնահարդարում է արել և մեծ խմբում նկարներ տեղադրել սոցիալական ցանցերից մեկում։

Սակայն Ջեյսի աշխատանքն ամենևին էլ հիացմունք չի առաջացրել, այլ ճիշտ հակառակ արձագանքը. Շատերը գրել են, որ նման պրոցեդուրան կարող է վնասել փոքրիկի նուրբ եղունգները, իսկ երկար ու սուր եղունգները կարող են վտանգավոր լինել։ Իզուր չէ, որ այս տարիքում երեխաներին հատուկ ձեռնոցներ են հագցնում, որպեսզի նրանք չքերծվեն կամ չվնասվեն։
Ջեյսի գրառումն այնքան բողոքներ առաջացրեց, որ ի վերջո հեռացվեց: Ճիշտ է, հայտնի չէ՝ արդյոք դա ստիպե՞լ է «կրեատիվ» դժբախտ մորը մտափոխվել։



























