Մի օր ուսուցիչը հարցրեց աշակերտներին, թե ինչո՞ւ են մարդիկ վիճելիս ձայնը բարձրացնում:
«Երևի նրանք կորցնում են իրենց համբերությունը»,- ենթադրեցին աշակերտները։
-Բայց ինչո՞ւ բարձրացնել, եթե երկրորդ մարդը կողքիդ է,- հարցրեց ուսուցիչը։
Աշակերտները տարակուսած ուսերը թոթվեցին։ Նրանց մտքով բան չէր անցնում:
Այնուհետև ուսուցիչն ասաց.
-Երբ մարդիկ վիճում են և դժգոհությունը մեծանում նրանց մեջ, նրանց սրտերը հեռանում են: Եվ դրանց հետ միասին հեռանում են նրանց հոգիները։ Իրար լսելու համար նրանք պետք է իրենց ձայնը բարձրացնեն։ Եվ որքան ուժեղ է նրանց վրդովմունքն ու զայրույթը, այնքան ավելի բարձր են գոռում։ Ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարված են: Նրանք չեն բարձրացնում իրենց ձայնը, այլ խոսում են շատ հանգիստ։ Նրանց սրտերը շատ մոտ են, և նրանց միջև հեռավորությունը գրեթե ամբողջությամբ ջնջված է:
-Ի՞նչ է պատահում, երբ մարդկանց ղեկավարում է սերը,- հարցրեց նա։ Նրանք նույնիսկ չեն խոսում, այլ պարզապես շշնջում են։ Եվ երբեմն խոսքեր պետք չեն, նրանց աչքերն ամեն ինչ ասում են։
Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր տոնով ասված խոսքերը բազմիցս մեծացնում են այդ հեռավորությունը։ Սա մի չարաշահեք, քանի որ կգա մի օր, երբ ձեր միջև հեռավորությունն այնքան կաճի, որ հետդարձի ճանապարհը չեք գտնի։



























