Երջանիկ Մարիյա Հոլանդը սեփական հարսանիքի ժամանակ կարողացավ զարմացնել ոչ միայն բոլոր հրավիրվածներին, այլև իր ընտրյալին՝ Ռոննի Էյդսվիկին:
Հարսիկը վերցրեց բարձրախոսը և սկսեց երգել, երբ հոր հետ քայլում էր դեպի խորանը: Նրա կախարդական երգով լցվեց ողջ եկեղեցին:
Մարիյան ուղղակի անկրկնելի կատարեց “You Raise Me Up” երգը՝ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:
Փեսան հաճելիորեն զարմացած էր և զգացված՝ սիրելիի անակնկալից: Լսեք այս օրիորդի գեղեցիկ ձայնը: Այն կհասնի մինչ ձեր հոգու խորքը: Ոչ ոք չկարողացավ անտարբեր մնալ՝ տեսնելով փեսայի համար նախապատրաստած այդ սքանչելի անակնալը:
Այս երգը կարծես հատուկ ստեղծված լինի նման միջոցառումներին կատարելու համար:
Փեսայի աչքերին նույնիսկ արցունքներ երևացին, երջանկության արցունքներ…
https://www.youtube.com/watch?v=bUFgYjKz70o







