Քորի Մակգուայրն ու Ջեյմի Թեյլորը միասին են արդեն երեք տարի։ Շոտլանդացի զույգն ուշադրություն է հրավիրում հասակի տարբերությամբ, 28-ամյա Քորին իր 20-ամյա ընկերոջ հասակի կիսով չափն է։ Մենք ավելին կպատմենք այս անսովոր միության մասին։
Աղջիկը մանկուց տառապում է ախոնդրոպլազիայով և գաճաճությամբ։ 90 սանտիմետր հասակով նա ունի գլխի և կրծքավանդակի սովորական չափսեր, սակայն նրա ձեռքերն ու ոտքերը դեֆորմացված են, ինչի պատճառով անհնար է դառնում ինքնուրույն շարժվելը։

Սկոլիոզի ծանր ձևը դեֆորմացնում է ներքին օրգանները, ուստի ինքը՝ Քորին, չի մտածում, թե իրեն որքան ժամանակ է տրված։
Ջեյմիի հետ նրանք ծանոթացել են ծանոթությունների կայքի միջոցով։ Նրանք ծանոթացել են 2018 թվականի օգոստոսին և այդ ժամանակվանից անբաժան են եղել։
Զույգը նշանադրվել է, սակայն հարսանիքը հետաձգվել է կարանտինային սահմանափակումների պատճառով։
Երիտասարդները միասին են ապրում, Ջեյմին անմիջապես տեղափոխվեց իր ընկերուհու մոտ՝ օգնելու նրան։
Վերջերս Քորին տարված էր հայտնի բլոգեր դառնալու գաղափարով։ Զույգը նկարահանում է գեղեցիկ ռոմանտիկ տեսանյութեր և դրանք տեղադրում սոցիալական ցանցերում:

Աղջկա խոսքով՝ սա պարապ ժամանց չէ, նա ձգտում է ստեղծել առցանց համայնք, որտեղ տեղ կլինի բոլորի համար՝ անկախ տարբերություններից։ Նա վստահ է, որ բոլորն արժանի են երջանկության, իսկ հաշմանդամությունը չպետք է դատավճիռ լինի։
Հավակնոտ աղջիկը կարծում է, որ իր գաղափարն արժանի է ամենալայն ուշադրության և ցանկանում է մի օր զարդարել նորաձեւության ամենահին ամսագրերից մեկի՝ Vogue-ի շապիկը։



























