Սոցցանցերում գրեթե ամեն օր մենք հանդիպում ենք աստղերի և հայտնի մարդկանց պատմությունների, ովքեր կարողացել են ազատվել 10, 20, 30 կամ նույնիսկ ավելի շատ ավելորդ կիլոգրամներից: Դժվար է վիճել, որ «առաջ և հետո» լուսանկարներն իսկապես տպավորիչ են:

«Իհարկե, -կասեք դուք,- հեշտ է նիհարելը, երբ քո տրամադրության տակ են լինում անձնական սննդաբան, մարզիչ, նույնիսկ պլաստիկ վիրաբույժ, ու նաև հնարավորություն կա վճարելու այս ամենի համար։ Եվ դրա հետ էլ չես կարող վիճել։ Սակայն մեր իրական պատմության հերոսուհուն հաջողվել է նիհարել առանց թանկարժեք մասնագետների ու հատուկ ընթացակարգերի։

Տատյանա Դեմյանենկոն սովորական ռուս կին է, ով ամբողջ կյանքում տանջվել է ավելորդ քաշի պատճառով։
Հերթական անգամ, հիասթափությամբ նայելով սեփական լուսանկարներին, Տատյանան որոշեց ինքնուրույն ինչ-որ բան անել:

Կինը ոչ մի արտառոց բան չի արել։ Պարզապես վերանայեց սննդակարգը, նվազագույնի հասցրեց հացի քանակը՝ ավելացնելով ավելի շատ թարմ բանջարեղեն, մրգեր և աղցաններ:
Միևնույն ժամանակ նա սկսեց ավելի շատ շարժվել՝ սկսելով սովորական քայլելուց և աստիճաններով բարձրանալով՝ հրաժարվելով վերելակից։ Իհարկե, քաշ կորցնելը երկար ժամանակ պահանջեց։
Բայց կնոջ հետեւողականությունն ու հաստատակամությունը տվեցին իրենց արդյունքը։ Միայն տեսեք, թե ինչպես է փոխվել Տատյանան, նա նույնիսկ ավելի երիտասարդ տեսք ունի:




























