Ընտանիքը որդեգրեց այն աղջկան, ում ծնողները 5 տարի «մոռացել էին» հիվանդանոցում

Մոտ մեկ տարի առաջ սոցցանցերը ցնցեց մի աղջկա պատմությունը, ով ստիպված է եղել ապրել մայրաքաղաքի կլինիկաներից մեկում՝ առանց իր մասին «մոռացած» ծնողների:

Ընտանիքը որդեգրեց այն աղջկան, ում ծնողները 5 տարի «մոռացել էին» հիվանդանոցում

Երեխան վաղաժամ է ծնվել «Մոր և մանկան» պերինատալ կենտրոնում։ Սակայն բժիշկներն արագ հաղթահարել են նորածնի խնդիրները և շուտով նա լիովին առողջ դուրս է գրվել տուն։ Սակայն շատ քիչ ժամանակ անց ծնողները երեխային վերադարձրել են հիվանդանոց՝ ասելով, որ աղջիկը «դադարել է շնչել»։

Ընտանիքը որդեգրեց այն աղջկան, ում ծնողները 5 տարի «մոռացել էին» հիվանդանոցում

Երեխայի հետազոտությունները ոչինչ չհայտնաբերեցին՝ աղջիկը բացարձակ առողջ էր։ Սակայն ծնողները հրաժարվեցին նրան տուն տանել՝ կարծելով, որ դուստրը բուժման կարիք ունի։ Միաժամանակ երեխայի հայրը՝ Յուրի Զինկինը, կանոնավոր կերպով վճարում էր երեխայի հիվանդանոցում գտնվելու ծախսերը (ամսական մոտ մեկ միլիոն ռուբլի):

Եվս մի քանի մերժումներից հետո հիվանդանոցը դատի տվեց երեխայի ծնողներին։ Այս ամբողջ ընթացքում աղջիկը շարունակել է ապրել հիվանդանոցում։

Ընտանիքը որդեգրեց այն աղջկան, ում ծնողները 5 տարի «մոռացել էին» հիվանդանոցում

2020 թվականին ընտանիք հայտնվեց, որը ցանկանում էր աղջիկ որդեգրել։ Այնուամենայնիվ, դա պաշտոնապես հնարավոր դարձավ միայն վերջերս անել, դատարանն ի վերջո զրկեց երեխայի կենսաբանական հորը և մորը ծնողական իրավունքներից:

Հիվանդանոցում ապրելուց հետո երեխայի համար շատ անսովոր էր ընտանիքում լինելը, սակայն որդեգրողները նշել են, որ դուստրը շատ աշխույժ է և հետաքրքրասեր, նա բավականին արագ է հարմարվում՝ աստիճանաբար ընտելանալով նոր վայրին և նոր կյանքին։

Ընտանիքը որդեգրեց այն աղջկան, ում ծնողները 5 տարի «մոռացել էին» հիվանդանոցում