7 նշան, որ դուք հանդիպում եք վատ տղայի հետ

Վատ տղայի հետ շփվելը կարող է զվարճալի լինել, բայց վատ տղան “վնասակար սնունդ” են լուրջ հարաբերությունների աշխարհում: Նա լավ է արագ նախաճաշի համար, բայց երկարաժամկետ հեռանկարում դա վատ է ձեր առողջության համար:

1. Նա չի ավարտում սկսած գործը

Նա կարող է ասել, որ կզանգի ձեզ կամ կգա ձեզ հետ ինչ-որ տեղ, բայց երբ ժամանակը գալիս է, նա անհետանում է։ Դրանից հետո այս տղաները հաճախ հիմար արդարացումներ են գտնում և ինչ-որ կերպ ստիպում են նորից տեսակցվել իր հետ։ Եթե ​​նրան կանչեք խոսելու այս մասին, նա ներողություն կխնդրի կամ կպահի իրեն այնպես, կարծես դուք լվից փիղ եք սարքում։

2. Նա միայնակ գայլ է

Դուք չեք ճանաչում նրա ընկերներին և ընտանիքին, և նա կարծես թե չի էլ ցանկանում փոխել դա: Նա չի սիրում ձեզ հետ խոսել առաջինի կամ երկրորդի մասին։ Երբ նրան հարցնում ես ընտանիքի մասին, նա լռում է ու փոխում թեման։

3. Նա ձեզ շփոթեցնում է

Նրա ճակատին գրված է, որ նա միաժամանակ և՛ «տաք» է, և՛ «սառը»։ Նա անկանխատեսելի է։ Մեկ րոպե առաջ դուք կրակոտ և անհեթեթորեն լավ հարաբերություն եք ունենում վատ տղայի հետ, իսկ մեկ րոպե անց մտածում եք, թե ով է այժմ ձեր կողքին պառկած։

Դուք ընդհանրապես չեք կարող հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր երկուսի միջև, քանի որ ձեր փոխազդեցության մեջ օրինաչափություններ չկան: Դուք մինչև ուշ արթուն եք մնում՝ զրուցելով ձեր ընկերուհիների հետ՝ փորձելով վերլուծել նրա պահվածքը։

4. Ձեզ թվում է, որ նրան հետապնդում է այլ կանանց մի ամբողջ բանակ

Նույնիսկ եթե դուք երբեք չեք տեսել կամ հանդիպել նրանց, դուք դա զգում եք: Նա հետաքրքրված է թվում, երբ դուք նրա կողքին եք, բայց նրա մեջ ինչ-որ բան ստիպում է ձեզ զգալ, որ այլ կանայք ևս սպասում են իրենց ժամին: Նա կարող է միտումնավոր նման տպավորություն ստեղծել ձեր մեջ, կամ այդ զգացողությունն ինքն իրեն ի հայտ գա ձեր մեջ։

5. Նրան հետևից ձգում է անցյալի բեռը

Դժվար մանկությո՞ւն։ Այո:

Սարսափելի նախկին հարաբերություննե՞ր։ Այո:

Տխուր պատմություններ «ըմբռնման» բացակայության մա՞սին։ Այո։

Վատ տղաները հաճախ ստիպում են մեզ զգալ, որ եթե մենք կարողանայինք ուղղակի մտերմանալ իրենց հետ, մենք ինչ-որ կերպ «կշտկեինք» նրանց անցյալը մեր սիրով և կանցկացնեինք նրանց ցավը: Անկախ նրանից, թե դա իսկապես ցավոտ է նրա համար, թե ոչ, այս տեխնիկան արվեստ է նրանով, որ թույլ է տալիս վատ տղային ստիպել ձեզ այնքան վատ զգալ, որ չցանկանաք լքել նրան և արդարացումներ գտնել նրա վատ պահվածքի համար: Եթե ​​նախկին հարաբերություններից հետո նա չափազանց «անբարեխիղճ» է դարձել ձեզ զանգահարելու կամ իր ծրագրերի մեջ ներառելու համար, ապա դուք հանդիպում եք վատ տղայի հետ։

6. Նա ալերգիա ունի պլանավորման հանդեպ

Երբ խոսքը գնում է պլանավորման մասին, վատ տղան նախընտրում է սպասել «ավելի լավ գործարքի»: Այդ իսկ պատճառով է նա հազվադեպ բաներ անում ժամանակին կամ ժամանակից շուտ: Ժամադրությունները նա ինքն է անում, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս չեղարկել, եթե հանդիպի մեկ ուրիշի կամ չցանկանա ձեզ տեսնել: Նա ինքնաբուխ տղա է, ով կարող է ձեզ «զարմացնել», եթե ցանկություն զգա։

7. Նա սիրում է «տժժալ»

Նա հետաքրքրված չէ «ժամադրությամբ» որպես այդպիսին։ Նա նախընտրում է ձեզ հետ «հանգստանալ» իր կամ ձեր տանը։ Դրա համար մեծ ֆինանսական ներդրումներ, ձեւականություններ ու պարտավորություններ չեն պահանջվի։ Նաև նրա համար ավելի հեշտ կլինի հանել ձեր հագուստը «Իմ կինն ինձ գերեց» ֆիլմը դիտելիս, քան եթե դուք գնայիք ճաշելու ռեստորանում։