Մերի Էն Ռեգաչո- սովորական, երիտասարդ ֆիլիպինցի աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իր ամբողջ կյանքը կարող է կտրուկ փոխվել սովորական բշտիկի պատճառով:
Մերի Էնը շատ վաղ է ամուսնացել, սակայն Ֆիլիպիններում դա սովորական բան է և ոչ մեկին չի զարմացնում։ Արդեն 17 տարեկանում երիտասարդ կինը մայր դարձավ։ Սակայն ծննդաբերությունից հետո Մերի Էննի դեմքին բշտիկներ առաջացան, որն անհանգստացնում էր նրան:

Ես կարծում էի, որ դա սովորական բշտիկ է: Բայց այնքան էր ցավում, որ հազիվ էի քնում։ Ես ամեն ինչ փորձեցի, որպեսզի ազատվեմ այտուցից, բայց ոչինչ չօգնեց։ Ես զգում եմ, որ իմ դեմքն այլևս երբեք նույնը չի լինի,- Մերի Էն Ռեգասիո։
Աղջիկը որոշեց սեղմել- հանել անկոչ «հյուրին», բայց լավ կլիներ, որ դա չաներ։ Անցավ մի քանի օր, և ցավն այս վայրում գնալով ավելացավ։ Ավելի ուշ ամեն ինչ ավելի վատացավ՝ աղջկա դեմքը փուչիկի պես ուռեց։ Սովորական միջոցներից ոչ մեկը չօգնեց Մերի Էնին:

Աղջկա ամուսինն աշխատում էր որպես ֆերմերի սովորական օգնական, ընտանիքը բժիշկների փող չուներ։ Ներկայումս Մերի Էնն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապրում է կերպարանափոխված դեմքով, իսկ ամուսինը փորձում է համացանցի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը՝ կնոջը լավ բժիշկներին ցույց տալու համար։



























