Բրազիլիացի երիտասարդ ատամնաբույժ Ֆելիպե Ռոսին որոշեց բարեգործական աշխատանք կատարել։ 2016 թվականին իր գործընկերների հետ նա հիմնեց Por1sorriso հիմնադրամ ՀԿ-ն, որի հիմնական նպատակն էր օգնել աղքատ մարդկանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն ատամնաբուժության ոլորտում։
Նրանց կենտրոնը ստույգ հասցե չունի, բանն այն է, որ բժիշկները ճանապարհորդում են, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ օգտվեն նրանց օգնությունից։ Նրանք արդեն մեկնել են Քենիա, Մոզամբիկ և այլն։

Մենք շատ ոգեշնչվեցինք այս մարդու արարքով և ցանկացանք կիսվել նրա աշխատանքով ձեզ հետ։

Թերի Ռիմմերը Ֆելիպե Ռոսսիի հիվանդն էր, և նա որոշեց պատմել իր հուզիչ պատմությունը։ Կինը ծանր սթրեսի հետևանքով կորցրել էր ատամները, կորցրել էր սիրելիին։ Երկար ժամանակ նա շատ ճնշված վիճակում էր։ Ատամների կորուստը հանգեցրել էր ոչ միայն բարդույթների, այլեւ նրան, որ կինը չէր կարողանում նորմալ սնվել։ Բուժման գործընթացը շատ երկար ու ցավոտ էր, բայց ամեն ինչ ստացվեց։ Ատամնաբույժը վերադարձրեց նրա նախկին ժպիտը, ինչպես նաև վստահությունն ու հավատը ավելի պայծառ ապագայի հանդեպ։

Սա Ֆելիպեի բազմաթիվ հիվանդներից միայն մեկն է, իսկ իրականում նրանք հարյուրավոր են:

Նրա գործունեության առանձնահատկությունն այն է, որ նա իրական օգնություն է ցույց տալիս մարդկանց, ովքեր դրա հնարավորությունը չունեն։

Դրա համար էլ նա դա անում է անվճար։ Լավ նորությունն այն է, որ նրան արդեն միացել է մոտ 4500 կամավոր, ովքեր նույնպես պատրաստ են անվճար օգնել մարդկանց։


































