Շատերը Սոֆյա Հաջիպանտելին ճանաչում են որպես մոնոհոնք հայտնի մոդել։ Փաստացի, աղջկա լայն թփոտ հոնքերը, որոնք մի գծով են աճել նրա քթի կամրջի վրա, արդեն դարձել են նրա մի տեսակ այցեքարտը:

Այսօր Սոֆյան շատ առումներով հայտնի է հենց իր եզակի «ֆիշկայի» շնորհիվ, որը նրան դարձնում է առանձնահատուկ և տարբեր մյուս աղջիկներից: Սոֆյան ունի ահռելի հետևորդներ, ովքեր նրա հոնքերը յուրահատուկ և գրավիչ են համարում:

Սակայն պարզվում է, որ Սոֆյան բնավ հիացած չէ բնության նման նվերով։ Վերջերս մոդելը, այնուամենայնիվ, որոշեց փոխել հոնքերը՝ փորձելով դրանք ավելի բարակ դարձնել և ավելի նրբագեղ ձև հաղորդել։ Ի դեպ, նա մի անգամ արդեն հանել է հոնքերը, մինչ դրանց` նրա հանրաճանաչության հիմնական գրավականը դառնալը։ Սոֆիան բաժանորդների հետ կիսվել է իր թարմ լուսանկարներով, որոնցում նրա հոնքերը բոլորովին այլ տեսք ունեն, ինչին բոլորը սովոր են։


Ինչ-որ մեկին դուր եկավ Սոֆիայի նոր տեսքը, իսկ ոմանք մնացին այն կարծիքին, որ մոնոհոնքը շատ ավելի է սազում նրան։ «Նախկինում ավելի հետաքրքիր էր», «Գեղեցիկ աղջիկ», «Կորչեց յուրահատկությունը», «Հիանալի է ստացվել», – գրել են Սոֆիայի բաժանորդները նրա լուսանկարների մեկնաբանություններում։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում Սոֆիայի կերպարանափոխության մասին։




























