Կարևոր նշաններ տղամարդու, ով պատրաստվում է լքել ձեզ։
Բաց մի թողեք պահը, քանի որ դրանից հետո կարող է շատ ուշ լինել:

Նա խուսափում է մտերմությունից
Դա ակնհայտ նշան է թվում, բայց ոչ։ Մի բան է, երբ տղամարդը պարզապես հոգնած է կամ դադարի կարիք ունի, և մեկ այլ բան, երբ նա միտումնավոր խուսափում է մտերմությունից: Եվ բառիս բոլոր իմաստներով։ Նրան անգամ զրույցի մեջ ներքաշելն է դժվար, ասես օտար է։
Նա չի ուզում, որ դու իր հետ գնաս ընկերների մոտ
Դա կարևոր է։ Հոգեբանները դա բացատրում են նրանով, որ տղամարդն այդպես փորձում է հեռու մնալ մի կնոջից, ում հանդեպ սառչել է։ Եթե ձեր տղամարդը երբեմն պատճառներ է գտնում մենակ գնալու իր ընկերների մոտ, ապա դուք անհանգստանալու լուրջ պատճառ ունեք։
Նա դառնում է դյուրագրգիռ
Դյուրագրգռությունը վտանգավոր բան է։ Եթե տղամարդը հաճախ է զայրանում, և այն ամենը, ինչ դուք անում եք, նրա մոտ բարկության նոպա է առաջացնում, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր մեջ չէ պատճառը, այլ նրա: Նա սառել է և ուզում է հեռանալ։



























