Մեր իրական պատմության հերոսուհին երիտասարդ ամերիկուհի է՝ Քելսին, ում բախտը բերել է թե՛ հոր, թե՛ խորթ հոր հետ: Քելսիի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ դպրոցական էր, սակայն նրա հայրը՝ Ջերին շարունակում էր անընդհատ շփվել իր սիրելի դստեր հետ:
Որոշ ժամանակ անց Քելսիի մայրը նորից ամուսնացավ, և նրա կյանքում հայտնվեց Էնդի խորթ հայրը։ Տղամարդուն հաջողվեց լեզու գտնել աղջկա հետ և նրա համար դարձավ իսկական «երկրորդ հայրիկ» և հիանալի ընկեր։ Պարզ է, որ Քելսիի հարսանիքի օրը ներկա էին ինչպես Ջերին, այնպես էլ Էնդին։

Եվ այնուամենայնիվ, ընտանեկան քննարկումից հետո որոշվեց, որ հարազատ հայրը հարսին կառաջնորդի խորան։ Պատկերացրեք հյուրերի զարմանքը, երբ Ջերին ամենահանդիսավոր պահին հանկարծակի դադարեցրեց արարողությունը և բարձրացավ Էնդիի մոտ, նրան ձեռքից բռնեց տարավ հարսի մոտ:

Ինչպես պարզվեց, հայրն ու դուստրը որոշել էին անակնկալ մատուցել խորթ հորը, և Քելսիին խորանի մոտ տարան նրա երկու սիրելի հայրերը։

Ոչ ոք չգիտեր, թե ինչ են անում հարսնացուն և նրա հայրը, ուստի բոլոր հյուրերի և անձամբ Էնդիի համար կատարվածը կատարյալ անակնկալ էր։ Զարմանալի չէ, որ շատերը չկարողացան զսպել իրենց զգացմունքները և թաքուն սրբեցին իրենց արցունքները։




























