Կիևցի Նատալյա Պոլոսենկոն սպորտով զբաղվել է մանկուց և չի պատկերացնում իր կյանքն առանց նրա։ Նատալիան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի համալսարանը, որից հետո անցել է ինտենսիվ վերապատրաստման հատուկ դասընթացներ և դարձել ոստիկան։


Մինչև 2020 թվականն աղջիկն աշխատել է Ուկրաինայի ոստիկանությունում, իսկ ավելի ուշ համալրել ուժայինների շարքերը։ Ոստիկանությունը նշում է, որ Նատալյան գերազանց ֆիզիկական պատրաստվածություն ունի, ինչը թույլ է տալիս նրան աշխատել հատուկ ուժերում՝ տղամարդկանց հետ հավասար։


Նատալիան ակտիվորեն էջ է վարում Instagram-ի ցանցում։ Աղջիկը ներբեռնում է մարզումների և տարբեր վարժությունների տեսանյութեր։ Կան նաև բազմաթիվ անձնական լուսանկարներ, որոնցում Նատալյան ցուցադրում է մարզված և սլացիկ կազմվածքը:


Որոշ օգտատերեր բացասաբար են արձագանքում Նատալյայի նկարներին՝ կարծելով, որ աղջիկը չափից շատ է «մարզել» իր մկանները և առնական տեսք ունի։ Սակայն Նատալիան ավելի շատ դրական և հիացական մեկնաբանություններ է ստանում։ Ի՞նչ կարծիքի եք ուկրաինացի ոստիկանի մասին։ Կիսվեք գրառման մեկնաբանություններում:




























