Հին ժամանակներում Տերն արարեց տասը Ադամ: Նրանցից մեկը հող էր հերկում, մյուսը ոչխար արածացնում, երրորդը ձկնորսություն էր անում…
Որոշ ժամանակ անց նրանք եկան իրենց Հոր մոտ խնդրանքով.
-Ամեն ինչ կա, բայց ինչ-որ բան պակասում է։ Մենք ձանձրանում ենք:
Տերը նրանց խմոր տվեց և ասաց – Թող յուրաքանչյուրն իր կերպարով կին ստեղծի, ում ոնց դուր է գալիս` հաստլիկ, նիհար, բարձրահասակ, փոքր…Եվ ես նրանց մեջ կյանք կդնեմ:
Դրանից հետո Տերն ափսեի վրա շաքար լցրեց և ասաց.
– Ահա տասը կտոր. Թող ամեն մեկը վերցնի և տա իր կնոջը, որպեսզի նրա հետ կյանքը քաղցր լինի։
Բոլորը հենց այդպես էլ արեցին:
Եվ այդ ժամանակ Տերը բարկացավ.
«Ձեր մեջ մի սրիկա կա, որովհետև ափսեի վրա տասնմեկ կտոր շաքար կար։ Ո՞վ վերցրեց երկու կտոր։
Բոլորը լուռ էին։
Տերը նրանցից վերցրեց նրանց կանանց, խառնեց և բաժանեց նրանց, ով ինչ ստացավ։
Այդ ժամանակվանից տասը տղամարդուց ինը կարծում է, որ ուրիշի կինն ավելի քաղցր է… Որովհետև նա հավելյալ շաքար է կերել:
Եվ Ադամներից միայն մեկն է հավատում, որ կինը, ով իր հետ է, միակն է, իսկ մյուսները նույնն են, քանի որ նա ինքն է կերել ավելորդ շաքարի կտորը…



























