Ջենիֆեր անունով երիտասարդ ամերիկուհին 18 տարեկանում որոշեց ծակել ականջի աճառը։ Աղջիկը ծակել է ականջի վերին հատվածը, սակայն չէր սպասում, որ դա կհանգեցնի լուրջ հետևանքների։

Որոշ ժամանակ անց աղջիկը հասկացել է, որ ծակերը սպասվածի պես չեն լավացել։ Ջենիֆերը անհարմարություն և մշտական ցավեր ուներ։ Իսկ մի քանի ամիս անց ծակման վայրում տարօրինակ գոյացություններ հայտնվեցին, որոնք կարճ ժամանակում տագնապալի չափերի հասան։

Չկարողանալով վճարել վիրահատության համար՝ Ջենիֆերը երկար տարիներ տառապում էր անհարմարություններից։ Աղջիկը փորձել է գլխազարդերով ծակել «բշտիկները», սակայն ժամանակի ընթացքում դա նույնպես դադարեց օգնել։ Ի վերջո Ջենիֆերին հաջողվեց գնալ հեռուստաշոուի, որտեղ նրան խոստացան անվճար օգնել:

Աղջիկը դիմեց մասնագետի, որից հետո պարզ դարձավ, որ հսկայական «պնդուկները» ոչ այլ ինչ են, քան սպիական հյուսվածք։ Ուռուցքները հեռացվել են վիրահատական ճանապարհով, և դրանց ընդհանուր քաշը կազմում էր 400 գրամ։ Վիրահատությունից հետո հիվանդի ականջները մի փոքր անսովոր տեսք են ստացել, սակայն Ջենիֆերը շատ գոհ է, որ կարողացել է վերադառնալ բնականոն կյանքին։



























