Ամերիկուհի Մելիսա Բլեյքի կյանքը հեշտ ու պարզ չես անվանի։ Բանն այն է, որ աղջիկը մանկուց տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ Ֆրիման-Շելդոնի համախտանիշով։
Այս պաթոլոգիայի դեպքում ոսկորները սխալ են ձևավորվում, հաճախ դեմքը ստանում է տարօրինակ ձև, ինչպես եղավ Մելիսայի հետ։

Չնայած իր յուրահատկությանը, աղջիկն աշխատում էր և լավ առաջադիմություն ուներ լրագրության մեջ։ Մի օր CNN-ի համար նրա հոդվածը հրապարակվեց հեղինակի լուսանկարով։
Մելիսայի համար տհաճ անակնկալ էր, որ շատ օգտատերեր բացասական մեկնաբանություններ էին թողել նրա արտաքինի մասին՝ նույնիսկ չխորանալով հոդվածի մեջ։

Աղջկան անվանում էին «կետ», ոմանք գրում էին, որ Մելիսայի նմաններին չի կարելի հայտնվել «նորմալ մարդկանց» մոտ։
Հիասթափված լրագրողուհին որոշեց սեփական էջը ստեղծել Instagram-ում և գրել կատարվածի մասին։

Մելիսան նույնիսկ չէր սպասում, որ իր հրապարակումն այդքան արագ հայտնի կդառնա։ Հաշմանդամություն ունեցող այլ մարդիկ գրեցին Մելիսային և կիսվեցին իրենց պատմություններով, և նա նաև հավանության և աջակցության խոսքեր ստացավ աշխարհի հարյուր հազարավոր օգտատերերի կողմից:
Բաժանորդների թիվն աճել է, այսօր այն հասել է 202 հազարի։ Մելիսան շարունակում է հրապարակումներ անել առանձնահատկություն և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության համար՝ ստանալով բազմաթիվ հաղորդագրություններ երախտապարտ բաժանորդներից։



























