Աշխարհում չկա ոչ մի այնպիսի կին, ով չցանկանա մայր դառնալ։ Ռումինացի Ադրիանա Իլիեսկուն մայր է դարձել բավականին մեծ տարիքում, նա դարձել է աշխարհի ամենատարեց մայրը՝ 66 տարեկանում լույս աշխարհ բերելով իր միակ դստերը՝ Էլիզային:

Այս կինը հայտնի մարդ է, նա ամբողջ կյանքում աշխատել է համալսարանում և նույնիսկ ստացել պրոֆեսորի կոչում։
Նա այնքան զբաղված էր իր աշխատանքով, իսկ ամուսինը չէր ցանկանում երեխաներ ունենալ, որ նրա ամբողջ կյանքը թռավ, և Ադրիանան, վերջապես ոտքի կանգնելով, հասկացավ, որ նա կարիք ունի աշխարհում ամենակարևորին` սեփական երեխային:

ԷԿՈ-ի միջոցով կինը կարողացել է իմանալ մայրության բերկրանքը միայն 66 տարեկանում:
Իհարկե, ընկերներն ու հարազատները ամեն կերպ փորձում էին նրան հետ պահել նման պատասխանատու քայլից, բայց նա ոչ ոքի չհնազանդվեց և կյանք տվեց իր գեղեցկուհի դստերը՝ Էլիզային:

Այսօր աղջիկն արդեն 16 տարեկան է, իսկ նրա մայրը 82 տարեկան է։ Մայրիկն ու աղջիկը երջանիկ են, Էլիզան հաճախ է լսում մոր հասցեին քննադատություն, բայց սովոր է դրան ուշադրություն չդարձնել։ Նա սիրում և հպարտանում է իր մայրիկով:



























