Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Դղյակներ, կղզիներ և ոսկե զուգարանակոնքեր. մոտավորապես այսպես ենք մենք պատկերացնում նախագահի կենցաղը։ Զարմանալի է , որ որքան աղքատ է լինում երկիրը, այնքան ավելի հարուստ են լինում նախագահները։ Սակայն այս համակարգը վերցրել և կոտրել է Խոսե Մուխիկան՝ Ուրուգվայի նախկին նախագահը։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Խոսեն, ում իր երկրում քնքշանքով El Pepe են անվանում, սովորական նախագահ չէ։ Երբ 2010 թվականին նա ստանձնեց իր պաշտոնը, առաջին հերթին հրաժարվեց տեղափոխվել իրեն հատկացված նստավայրը։ Շքեղ առանձնատան փոխարեն նա նախընտրեց իր հին ֆերման, որ ժառանգություն էր ստացել հորից։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Մայրաքաղաքի հետ ֆերման հողոտ ճանապարհն է կապում։ Այնտեղ նա ապրում է իր կնոջ և երկու շների հետ։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Խոսեն միշտ սիրել է այգին և հողի աշխատանքը։ Նախքան նախագահ դառնալը՝ նա կնոջ հետ միասին վաճառքի համար ծաղիկներ էր աճեցնում։ Նրա կինը՝ Լուսիան, շարունակեց զբաղվել այդ գործով նաև այն ժամանակ, երբ ամուսինն արդեն N1 քաղաքական գործիչն էր։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Բացի ֆերմայից, հայտարարագրվող ունեցվածքի մեջ նա նաև մի հին՝ 1987 թվականի Volkswagen է նշում։ Մեքենայի արժեքը 1800 ԱՄՆ դոլար է։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Իսկ գիտե՞ք, թե որքան է Ուրուգվայի նախագահի աշխատավարձը։ 12500 դոլար։ Եվ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում նա այդ գումարի 90%-ը բարեգործական նպատակներին է տրամադրել։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Ինչու նա սակայն չէր օգտվում իրեն ընձեռնված ֆինանսական հնարավորություններից։ Խոսեն միշտ ձախ արմատական հայացքների կրող է եղել, որոնց համար վեց անգամ վիրավորվել է և 14 տարի անցկացրել բանտում, մենախցում։ Եվ դա չէր կարող չազդել ապագա քաղաքական գործչի արժեհամակարգի վրա։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Իր փիլիսոփայությունը նախկին նախագահը մի մտքի մեջ է տեղավորում. «Ինձ աշխարհի ամենաաղքատ նախագահն են անվանում, բայց ես ինձ աղքատ չեմ զգում։ Աղքատները նրանք են, որոնք աշխատում են միայն նրա համար, որ շքեղության մեջ ապրեն։ Նրանք ավելի ու ավելի շատ են ուզում ունենալ։ Բայց եթե դուք քիչ բան ունեք, ապա ինքներդ ձեզ համար ավելի շատ եք ժամանակ ունենում»։

Ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ նախագահը, և ինչով է նրա տունը տարբերվում մյուսներից

Թերևս այլ կլիներ աշխարհը, եթե ավելի շատ մարդիկ ապրեին այս սկզբունքով։