Աշխարհում բավականին մեծ թվով եզակի մարդիկ կան, որոնց ամբոխի մեջ անպայման ուշադրություն կդարձնեիք։ Այդ մարդկանցից մեկը 30-ամյա Կասանդրան է։
Աղջիկը ընդամենը 95 սանտիմետր հասակ ունի, նա ծնվել է գաճաճության տեսակներից մեկով։ Չնայած ֆիզիկական նման յուրահատկությանը, Կասանդրան իր համար շատ բարդ մասնագիտություն է ընտրել՝ նա պարուհի է։

Դպրոցական տարիներին աղջկան շատ էին վիրավորում, և նրա փոխարեն ցանկացած մարդ կարող էր հանձնվել ու փակվել, բայց նա իր մեջ ուժ գտավ և հասավ իր երազածին։

Եվ ամենայուրահատուկն այն է, որ Կասանդրան իր համար ընտրել է շատ ցնցող պարի տեսակ՝ նա աշխատում է go go գիշերային ակումբում:

Կասանդրան մեծ թվով ընկերներ ունի, ովքեր գնահատում են նրա հետ ծանոթությունը: Նրան դուր է գալիս իր կյանքը և ոչ մի կերպ չի փակվում բարդույթների մեջ։



























