Մենք բոլորս սովոր ենք, որ թեթև անփութությունը, ուշ քնելու սովորույթը և կռվարարությունը վատ երևույթներ են:
Որքան զարմացան մարդիկ, երբ գիտնականները, վերջին հետազոտությունների հիման վրա, հակառակը ապացուցեցին:
Մասնավորապես, այդ վնասակար հակումներից մեկը բացահայտ փաստում է բարձր ինտելեկտի և առաջադեմ մտածողության մասին:
1. Եթե դուք ուշ եք քնում
Վերջերս «Հոգեբանությունն այսօր» ամսագրում հոդված տպագրվեց այն մասին, որ մարդիկ կարող են անտեսել սեփական կենսաբանական ռիթմերը, որոնք հատուկ են նաև կենդանիներին՝ գիշերը քնել, առավոտյան արթնանալ:
Մարդը, ի տարբերություն կենդանիների, կարող է ցանկության դեպքում ինքը թելադրել իր օրգանիզմին ռիթմը:
Դրա վառ ապացույցը մարդկանց ավանդական երկու տեսակն է՝ բվեր և արտույտներ, և մարդիկ իրենք են ընտրում այդ տեսակը:

2. Արդյո՞ք միշտ է վատ հայհոյելը:
Եվս մեկ հետազոտություն ապացուցում է, որ հայհոյանք գործածող մարդիկ իրականում ավելի լայն բառապաշար ունեն, քան նրանց զուսպ գործընկերները:
Հետազոտություններին մասնակցել են 18-22 տարեկան երիտասարդներ, որոնց հանձնարարվել է կարճ ժամանակամիջոցում գրավոր ներկայացնել պատշաճ հասարակության մեջ չընդունված բառերը, այնուհետև նույն ժամանակահատվածում թվարկել այն բոլոր կենդանիների անունները, որ կհիշեն:
Արդյունքում ավելի մեծ բառապաշար ցուցաբերել են այն երիտասարդները, որոնք իմացել են նաև հայհոյանքներ:

3. Հետո՞ ինչ, որ տանը թափթփված վիճակ է:
Հոգեբանները պարզել են, որ տանը թափթփված վիճակ ստեղծող մարդիկ ավելի զարգացած են և առաջադեմ, քան մաքրամոլները:
Դա էլ հենց ապացույց է ստեղծագործական մտածողության: Հայտնի է, որ միտքը ծնվում է քաոսից:




























