Ցանկանու՞մ եք միշտ երջանիկ լինել ձեր սիրելիի հետ: Այս մի քանի բաները կօգնեն ձեզ:
1. Մի աշխատեք գիշերը
Նույնիսկ եթե դուք շատ աշխատանք ունեք անելու: Այն կարող է սպասել մինչև վաղը: Ավելի լավ է այս ժամանակն անցկացնել ձեր զուգընկերոջ հետ:
2. Քնելուց առաջ հարցեր մի քննարկեք
Եթե օրվա ընթացքում ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, ապա ավելի լավ է դրա մասին անմիջապես խոսել, քան հետաձգել երեկոյան։ Գիշերը ավելի լավ է խոսել հաճելի բաների մասին, ծիծաղել, ներդաշնակվել դրական տրամադրությամբ:
3. Գրկախառնվեք
Աշխատանքային ծանրաբեռնված օրվանից հետո համբույրներն ու գրկախառնությունները հենց այն են, ինչ ձեզ հարկավոր է: Երբեմն հասարակ գրկախառնությունը կարող է հեռացնել բոլոր բացասական մտքերը:
4. Միևնույն ժամին գնա քնելու
Դա ձեզ համար լավ սովորություն դարձրեք: Սա ձեզ ավելի կմոտեցնի միմյանց:
5. Հեռախոսդ մի կողմ դրիր
10 զույգից 8-ը քնում է հեռախոսը ձեռքին։ Ավելի լավ է այս ժամանակն անցկացնել սիրելիի հետ։ Իսկ սոցցանցերում մնալու համար դուք միշտ ժամանակ կունենաք։
6. Երեխաներին ուղարկեք առանձին սենյակում քնելու
Դուք պետք է ունենաք ձեր անձնական տարածքը: Երեխաները երբեմն կարող են քնել ձեզ հետ, բայց դուք չպետք է դա դարձնեք մշտական սովորություն:
7. Եղեք ազնիվ միմյանց հետ
Զույգերը պետք է միմյանց փոխանցեն ամեն ինչ՝ և՛ լավը, և՛ վատը։ Գաղտնիքներն ու դժգոհությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Դրանք միայն փչացնում են բոլորի տրամադրությունը։



























