Վերջերս ես սկսեցի հաճախակի այցելել իմ տարեց մորաքույր Աննային։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է, և համաճարակի պատճառով նա վախենում էր դուրս գալ փողոց, գնումների հարցում օգնության կարիք ուներ։
Մինչ այդ ես բավական երկար ժամանակ չէի եղել նրա մոտ, և հենց առաջին այցելությունն անսպասելի տհաճ անակնկալ դարձավ։

Բանն այն է, որ մորաքույրս ամբողջ կյանքում եղել է պաթոլոգիական մաքրասեր։ Նրա տունը միշտ մաքուր էր, գրեթե վիրահատարանի նման, և նույնիսկ մանկության տարիներին մորաքույրս անընդհատ նկատողություններ էր անում, որպեսզի ավելի մաքուր լինեինք: Իսկ այժմ նրա բնակարանը մի տեսակ անտեսված ու անխնամ տեսք ուներ։

Ես չէի ուզում տխրեցնել մորաքրոջս, ուղղակի վերցրի ու կարգի բերեցի։ Իսկ հետո մտածեցի, թե ինչո՞ւ է նրա հետ նման փոփոխություն տեղի ունեցել, թեև նա դեռ լիովին «ոտքի վրա էր» և կարողանում էր տնային գործերն անել։ Պատասխանը մակերեսին էր։ Ես նկատեցի, որ մորաքույրս դժվարությամբ է կարողանում նկատել անգամ սննդի փաթեթավորման մեծ տպագրությունը: Այսինքն՝ տունը մաքրելիս նա պարզապես չէր նկատում կահույքի փոշին կամ հայելու վրա հայտնված բծերը։

Ես չեմ վիճում, երբեմն տարեց մարդիկ պարզապես չունեն բավարար առողջություն և ուժ, որպեսզի պահպանեն մաքրությունը և անձնական հիգիենան: Ուստի հարազատներին է մնում հոգ տանել նրանց մասին: Բայց ես ու մորաքույրս պարզապես լավ ակնոցներ վերցրինք, և հաջորդ անգամ, երբ եկա, բնակարանը բոլորովին այլ տեսք ուներ։



























