Մենք չենք վիճում, բոլոր հարաբերությունները ենթադրում են փոխզիջումներ, բայց երբեք չպետք է մոռանաս, որ անկախ ամեն ինչից, դու լիարժեք մարդ ես, ով չպետք է ամբողջությամբ փոխվի հանուն ուրիշի և դավաճանի ինքն իրեն։
Խոսքը 3 բանի մասին է, որոնք տղամարդը պետք է ընդունի ու սիրի քո մեջ առանց փոփոխությունների։
Ձեր անձնական նպատակները
Դուք, իհարկե, պետք է ընդհանուր նպատակներ ունենաք, դա չի քննարկվում։
Բայց մի մոռացեք ձեր անձնական աճի մասին՝ երկրորդ բարձրագույն կրթություն, նոր հոբբի և այլն:
Անձնական նպատակներ ունենալը եսասիրություն չէ, հավատացեք, դա կօգնի ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր հարաբերություններին։
Ձեր բնավորությունը
Այո, այո, տղաները նույնպես փնտրում են որոշակի բնավորության գծեր ունեցող աղջիկների, փոխվելը միշտ լավ է, բայց փոփոխությունները չպետք է տեղի ունենան ձեր երկրորդ կեսի ճնշման ներքո:
Եթե ձեր ընկերն ասում է ձեզ, որ սիրում է ձեզ, և միևնույն ժամանակ պահանջում է, որ դուք ամբողջովին փոխվեք, ապա սա ամենևին էլ սեր չէ:
Ձեր ընկերները
Ընդհանուր ընկերները հիանալի են, բայց կարևոր է ունենալ սեփական ընկերներ, որոնց հետ ժամանակ առ ժամանակ կանցկացնեք ձեր տղամարդուց առանձնացված:
Եթե նա սիրում է քեզ, դեմ չի լինի այս ժամանցին։



























