Մենք որոշեցինք պատմել ձեզ մի կորաձև աղջկա մասին, ում վստահությանը կարելի է միայն նախանձել:
Քեյթլան Ռեդինգն ընդամենը 22 տարեկան է, բայց նա արդեն աներևակայելի հայտնի է։ Նրա Instagram-ի աքաունթին բաժանորդագրվել է ավելի քան 92 հազար մարդ տարբեր երկրներից։
Կլորիկ գեղեցկուհին ինքն իրեն անվանում է «պլյուս չափի Բարբի»: Նա վստահ է իր անդիմադրելիության մեջ, բայց միշտ այդպես չի եղել։


Երկար ժամանակ Ռեդինգն իր քաշի պատճառով բարդույթներ ուներ ու սոցցանցերում միայն սելֆիներ էր հրապարակում։ Բայց մի օր էջում հայտնվեցին մի քանի ամբողջական նկարներ, որոնք արվել էին Քեյթլանի երիտասարդի կողմից:
Եվ այս հրապարակումներից հետո շատերը սկսեցին հիանալ աղջկա արտաքինով, համարձակությամբ ու ինքնավստահությամբ։ Իսկ երբ Ռեդինգի նկարները հայտնվեցին ամերիկյան հայտնի լրատվամիջոցներից մեկում, նա ընդհանրապես իրեն իսկական թագուհի զգաց։


Բայց Ռեդինգը շատ ատողներ ունի, ովքեր պարբերաբար տհաճ բաներ են գրում և իրենց կարծիքն արտահայտում աղջկա ոչ ստանդարտ արտաքինի մասին։
Ոմանք խորհուրդ են տալիս նրան չհագնել նման բացահայտ հագուստ, իսկ ոմանք մեղադրում են Քեյթլանին ավելորդ քաշը քարոզելու մեջ։ Սկզբում նման մեկնաբանությունները վիրավորեցին և վրդովեցրին Ռեդինգին, բայց ժամանակի ընթացքում նա սովորեց սրտին մոտ չընդունել դրանք և չարձագանքել ատելության հոսքերին։


Քեյթլանի Instagram-ի էջում հաճախ են հայտնվում նոր լուսանկարներ, որոնցում աղջիկը ցուցադրում է տարբեր վառ հանդերձանքներ և համարձակ կերպարներ։ Երբեմն նա նկարներ է վերբեռնում իր ընկերոջ հետ։ Այո, Ռեդինգի անձնական կյանքում ամեն ինչ կարգին է։
Նրա ընկերը վստահ է, որ իր երկրորդ կեսն անդիմադրելի է և գրավիչ։ Արձագանքելով ատողների չարամիտ մեկնաբանություններին՝ նա կատակով նշում է, որ «ցանկացած կաթսա ունի իր կափարիչը»։

Վերջերս ընկերը Քեյթլանին ամուսնության առաջարկ արեց՝ նվիրելով մատանի։ Բաժանորդները շնորհավորել են զույգին, ովքեր այժմ ակտիվորեն պատրաստվում են հարսանիքին։ Այդ ընթացքում սիրահարները նախատեսում են Ամանորյա տոնակատարություն։
Ռեդինգի կյանքը հագեցած է և պայծառ: Եվ շատերն են նրանից խորհուրդ խնդրում, թե ինչպես սիրել ինքդ քեզ: Եվ այս քաղցր աղջիկը ձեզ հաստատ կարող է սովորեցնել ընդունել ձեր արտաքինը և այն շքեղ համարել։



























