Մարմնի լեզուն. մատուցողներից ո՞ր մեկն է ակնարկում, որ լավ թեյավճար է ակնկալում

Մեր մարմինը կարողանում է փոխանցել մեր ներքին վիճակի մասին ողջ տեղեկատվությունը, նույնիկ եթե մենք դրա մասին հատուկ չենք էլ մտածում:

Ահա պայմանը. նկարում երեք մատուցող են պատկերված, որոնք մոտեցել են ձեր սեղանիկին և հարցնում են, թե արդյո՞ք չեք ցանկանում էլի ինչ–որ բան պատվիրել։

Նրանցից որն է իր ժեստերով հասկացնում, որ ձեզանից լավ թեյավճար է ակնկալում։

Մարմնի լեզուն. մատուցողներից ո՞ր մեկն է ակնարկում, որ լավ թեյավճար է ակնկալում

Մտածելու համար ունեք 10 րոպե։

Եվ այսպես, ճիշտ պատասխանը. Այն մատուցողը, որը շփում է ձեռքերը։

Եկեք վերլուծենք յուրաքանչյուր մատուցողի ժեստերը։

Մարմնի լեզուն. մատուցողներից ո՞ր մեկն է ակնարկում, որ լավ թեյավճար է ակնկալում

Ձեռքերը շփելու ժեստը ցույց է տալիս, որ մարդը ինչ որ լավ բանի սպասման մեջ է գտնվում։

Օրինակ խաղացողը, նախքան զառը գցելը, շփում է ձեռքերը՝ իր սպասած թիվն ակնկալելով։

Այդ պատճառով էլ մատուցողը, որը նման ժեստ է անում, մատնում է իրեն, որ երազում է լավ թեյավճարի մասին։

Մարմնի լեզուն. մատուցողներից ո՞ր մեկն է ակնարկում, որ լավ թեյավճար է ակնկալում

Ձեռքերը բութ մատներով գրպաններում դրած մատուցողը ցույց է տալիս մարդու գերազանցությունն ու ինքնավստահությունը։

Ձեռքի բութ մատները ցույց են տալիս բնավորության ուժը։ Այդ մատներով ժեստեր սովորաբար ցույց են տալիս ինչ–որ մեկի վրա իշխանություն ունեցող մարդիկ, օրինակ ղեկավարները։

Մարմնի լեզուն. մատուցողներից ո՞ր մեկն է ակնարկում, որ լավ թեյավճար է ակնկալում

Վզի կողքի մասը քորելը ցուցամատով հուշում է, որ մարդն ինչ որ բանում վստահ չէ, կասկածում է, համաձայն չէ։