Եթե ցանկանում եք հստակ իմանալ, արդյոք ձեր սիրելին մանիպուլյացիա է անում, թե ոչ, պարզապես ուշադրություն դարձրեք՝ նա այս խոսքերն օգտագործո՞իմ է ձեզ հետ խոսելիս։ Դրանք արտասանվում են միայն մանիպուլյատորների կողմից, և նրանց, ովքեր վնասում են ձեզ։
Դու չափազանցնում ես
Ամենայն հավանականությամբ, դուք ձեզ նորմալ եք պահում, և ձեր արձագանքը միանգամայն բնական է իրավիճակի համար։ Բայց մանիպուլյատորը պետք է արժեզրկի ձեր զգացմունքները և ձեզ զրկի տեղի ունեցածի մասին ճիշտ պատկերացումից:
Այս արտահայտությունը հեշտ ճանապարհ է ամեն ինչ ավարտին հասցնելու համար:

Դու շատ զգայուն ես
Եթե դուք սկսել եք հաճախ լսել այս խոսքերը մեկ անձից, ապա անկասկած, ձեր դիմաց մանիպուլյատոր է կանգնած: Սա ևս մեկ արտահայտություն է, որն արժեզրկում է ձեր զգացմունքները և ստիպում մտածել, որ ինչ-որ բան այն չէ ձեզ հետ:
Դու դրամատիզացնում ես

Մանիպուլյատորը սովոր է ամեն ինչում ձեզ մեղադրել։ Եթե անգամ նա սխալ է, դու իրավունք չունես դրա մասին էմոցիաներ ցույց տալու։



























