Այս երաժշտությունը լսելիս թռիչքի և մեծության զգացողություն է պարուրում։
«Անգղի թռիչքը», որն այսօր կներկայացնենք, գրել է պերուացի կոմպոզիտոր Դանիել Ռոբլեսը, հեռավոր 1913 թվականին։
Այս երաժշտությունն ավելի քան 100 տարեկան է և մինչև հիմա էլ հնչում և սրտեր է գրավում։
Սակայն հայտնի է նա դառել անցյալ դարի 60-ական թվականներին։ Այդ ժամանակ «Los Incas» խմբի անդամները կատարեցին այն Փարիզում և այնտեղ այն լսեց ամերիկացի երաժիշտ Փոլ Սայմոնը։
Ավելի ուշ նա այս երաժշտության համար բառեր գրեց։ Այդ ժամանակվանից ի վեր «Անգղի թռիչքը» սկսեց նվաճել աշխարհը։ Այս երաժտության և երգի տարբերակները շատ շատ են։
Սկզբում այս երաժշտությունը ժողովրդական էին համարում, սակայն Ռոբլեսի մոտ բարեկամը հերքեց այդ տեղեկատվությունը։
«Անգղի թռիչքի» լավագույն կատարողներից մեկը էկվադորյան երաժիշտ Լեո Ռոխասն է համարվում։
Նա պարզապես հիասքանչ է նվագում և հոգով։
Լսում ես այս երաժշտությունը և հոգիդ հանդարտվում է։ Այնքան հաճելի է այն կրկին ու կրկին լսելը։







