Միայն անցյալի բեռից ազատվելն է մեզ թույլ տալիս ապրել և վայելել ներկան և պատրաստվել ապագային:
40 տարեկանում արծվի ճանկերը չափազանց երկար ու ճկուն են դառնում, և նա չի կարողանում դրանցով որսը բռնել։
Նրա կտուցը դառնում է չափազանց երկար և կոր, որը թույլ չի տալիս ուտել: Թևերի և կրծքավանդակի փետուրները դառնում են չափազանց հաստ ու ծանր և դժվարացնում են թռչելը։
Այժմ արծիվը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ մահ, կա՛մ փոփոխությունների երկար ու ցավոտ շրջան, որը տևում է 150 օր…
Նա թռչում է դեպի իր բույնը, որը գտնվում է լեռան գագաթին, և այնտեղ կտուցով երկար հարվածում է ժայռին, մինչև կտուցը կոտրվում է և կեղևվում…
Հետո սպասում է, մինչև նոր կտուց աճի, որով նա դուրս է հանում իր ճանկերը…
Երբ նոր ճանկեր են աճում, արծիվը հանում է իր չափազանց ծանր փետուրը կրծքավանդակի և թևերի վրա…
Եվ հետո, 5 ամիս ցավից ու տառապանքից հետո, նոր կտուցով, ճանկերով և փետրով, արծիվը վերածնվում է և կարող է ապրել ևս 30 տարի…
Շատ հաճախ ապրելու համար մենք պետք է փոխվենք, երբեմն այս գործընթացն ուղեկցվում է ցավով, վախով, կասկածներով… Մենք ազատվում ենք անցյալի հիշողություններից, սովորություններից ու ավանդույթներից…
Միայն անցյալի բեռից ազատվելն է թույլ տալիս մեզ ապրել և վայելել ներկան և պատրաստել մեզ ապագային։



























