Մեր իրական պատմության հերոսուհին հայտնվեց կյանքի դժվարին իրավիճակում, երբ 90–ականների սկզբին կորցրեց իր տունը։
Սյուզանն ապրում էր ամերիկյան Միսիսիպի քաղաքում, որին 1993 թվականին մեծ հարված էր հասցվել փոթորկից։
Սյուզանի տունը հիմնովին ավերվել էր։

Կինը գաղափար անգամ չուներ, թե ինչ պետք է աներ։
Դրանից քիչ առաջ նա կորցրեց ամուսնուն, ով նրա միակ հենարանն էր, քանի որ Սյուզանն ինքն աշխատում էր որպես հասարակ կոսմետոլոգ գեղեցկության սրահում։
Վերջին խնայողությունները հավաքելուց հետո կինը որոշեց անիվների վրա տրեյլեր գնել, որպեսզի որդու և դստեր հետ ապրելու տեղ լինի։
Սակայն այս գումարի դիմաց նրան առաջարկեցին միայն հին ու ոչ պիտանի բնակության համար «ավերակ»։



Այնուհետև հանգուցյալ ամուսնու ընկերն առաջարկեց դիտարկել անսովոր տարբերակ՝ շահագործումից հանված հին ինքնաթիռ, որում միանգամայն հնարավոր է տուն սարքավորել։
Գնալով ապագա «տունն» ընտրելու՝ Սյուզանը բառացիորեն սիրահարվեց Boeing 747–ին, որը թռչում էր 60–ականներից, իսկ վերջերս հանվել էր շահագործումից և նախատեսված էր «ապարատային» ապամոնտաժման համար։



Կինն ինքնաթիռը գնեց ընդամենը 2 հազար դոլարով, դրա տեղափոխումն ու տեղադրումն արժեցել է մի փոքր ավելի։
Ինքնաթիռը տեղադրվել է ամուր բետոնե հենարանների վրա՝ լճի կողքին գտնվող գեղատեսիլ բացատում։
Ի դեպ, պարզվեց, որ դա ոչ թե պարզապես բնակելի, այլ իսկական ընդարձակ և հարմարավետ տուն է, որի մեջ հետագայում միացվել են կոմունիկացիաները և տեղադրվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարմարավետ կյանքի համար:



Առկա է ոչ միայն լոգարան դեպի լիճ բացվող տեսարանով, այլ նաև ջակուզի։





























