Բոլոր մարդիկ արատներ ունեն, դրանք դժվար է ճնշել:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի միայն իրեն բնորոշ թերություններ:

Խոյ
Խոյերը կարող են հոգեկան ուժեղ հուզական վիճակում մարդ սպանել: Իհարկե, սա չի նշանակում, որ այս նշանի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է մարդ սպանել:
Բայց Խոյերը պետք է զգույշ լինեն, քանի որ շատ դյուրագրգիռ են, նրանց մեջ հեշտ է գազանին արթանացնելը:

Ցուլ
Ցուլերի մեղքերի առաջին տեղում ագահությունն է: Նրանց համար երբեք որևէ բան բավարար չի լինում՝ ո՛չ սնունդը, ո՛չ սեքսուալ մտերմությունը, ո՛չ փողը, ո՛չ ուշադրությունը:
Նրանց միշտ ավելի շատ է պետք: Ցանկալին ստանալու համար Ցուլը շատ բանի է պատրաստ: Բացի դրանից՝ Ցուլերն իրեն չափից շատ են սիրում: Նրանք անընդհատ շրջապատողներից հիացմունք են սպասում իրենց հասցեին:

Երկվորյակ
Ստախոսությունը նրանց գլխավոր թերությունն է: Սիրում են ամեն ինչում ստել:

Խեցգետին
Խեցգետինները հակված են իրենց համար կուռք ստեղծելու: Սիրելի մարդը նրանց համար աստված է դառնում:
Պատրաստ են միշտ ընկնել իրենց աստվածության ոտքերը՝ միշտ ամեն ինչում գոհացնելով: Այնքան են տրվում իրենց պաշտելի էակին, որ մոռանում են իրենց մասին:

Առյուծ
Առյուծների պես Նարգիզ ոչ մի տեղ չես գտնի: Կենդանակերպի ամենաինքնասիրահարված նշանն են:
Նրանց բնորոշ են մեծության մոլուցքը և ամբարտավանությունը: Միշտ միայն իրենց մասին են մտածում:

Կույս
Նախանձը Կույսի մեծ թերությունն է: Եթե Կույսը որևէ իր նկատի, անպայման կուզանա ունենալ, թեկուզ այն անհրաժեշտ չլինի:
Նույնիսկ եթե նա ստանա ուզածը, նրա ներսում նախանձը շուտ չի վերանա:

Կշեռք
Կշեռքները պաշտում են հայելին, ավելի ստույգ՝ սեփական արտացոլանքը դրանում:
Հալվում են իրենց գեղեցկությունից, սակայն հասկանում են, որ միայն արտաքին գեղեցկությամբ աշխարհը չեն կարող գրավել:

Կարիճ
Տռփանքը Կարիճների գլխավոր մեղքն է:
Նրանց բնորոշ է բոլորի լավագույն ընկերը լինելու չափազանց մեծ ցանկությունը:

Աղեղնավոր
Ունակ են դավաճանության: Նրանք բոլորի հետ սիրաբանում են:
Աղեղնավորների համար սեքսուալ կապն ընդամենը հաճույք է, ուստի մշտականությունը նրանց լավագույն որակներից չէ:

Այծեղջյուր
Ագահությունն Այծեղջյուրների արատն է, ուստի նրանք պատրաստ են զօրուգիշեր աշխատել, նույնիսկ ինչ-որ մեկի ճանապարհը կտրել: Վերջիվերջո նրանք շատ փող և փառք կունենան:
Բայց Այծեղջյուրները սովոր չեն ծախսելու: Նրանք ջանասիրաբար աշխատում են կուտակելու համար:

Ջրհոս
Ջրհոսներն իրենք իրենց համար միշտ անզուգական են:
Լավ կլինի՝ բացեն աչքերը և տեսնեն, որ յուրաքանչյուր մարդ հրաշալի է:

Ձուկ
Երազկոտ են: Ապրում են իրենց աշխարհում, սիրում են այն:
Երազում են ինչ-որ երկնային բանի մասին և մոռանում են երկրային գործերի մասին:







