Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Պատահականությունները պատահական չեն, բայց բարի գործերը միշտ ունեն շարունակություն։ Մեզ դուր եկավ Լորեն Մուներսի պատմությունը, ով կարծում էր, որ փրկում է մեկ կյանք, բայց իրականում փրկել է յոթը:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Լորենը վերադառնում էր ուլտրաձայնային հետազոտությունից։ Հղիությունն ընթանում էր սովորականի պես։

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Նա ճանապարհի եզրին տեսավ նիհար, հոգնած կատու և որոշեց վերցնել նրան, քանի որ նա կենդանիների կրքոտ սիրահար էր։ Ամուսինը փորձեց տարհամոզել, ասելով` շուտով ծննդաբերելու ես, ինչի՞դ է պետք այդ քաշքշուկը։ Բայց Լորենը զգաց, որ կատվի հետ հանդիպումը հենց այնպես տեղի չի ունեցել։

Օրեր անց պարզվեց, որ կատուն նույնպես հղի է։

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Խնամքն ու հոգատարությունն օգնեցին, կատվի առողջությունը բարելավվեց, և անասնաբույժն ասաց, որ ծննդաբերությունը մոտ է:

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Կատուն ստացավ Աղավնյակ անունը, և նա ու Լորենը ժամանակի մեծ մասն անցկացնում էին միասին: Մանավանդ, որ անելու շատ բան չկար` ուտել ի սրտե և հանգստանալ՝ զգալով, թե ինչպես են երեխաները խփում փորիկին։

Իսկ հետո եկավ հիվանդանոց գնալու ժամանակը: Աղավնյակը մնաց տանը։

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Լորենն ապահով կերպով ծնեց իր դստերը՝ Քայլիին, իսկ հաջորդ օրը նրա ամուսինը շշմեց։ Կատուն էլ էր ծնել։

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Շփոթության մեջ ոչ ոք չպարզաբանեց, բայց Լորենը համոզված է, որ նա և Աղավնյակը միաժամանակ են ծննդաբերել։ Կամ գրեթե, ի՞նչ տարբերություն: Գլխավորն այն է, որ երկու մայր աշխարհ բերեցին առողջ երեխաներ: Կինն ունի մեկ դուստր, իսկ կատուն՝ վեց արու ձագ։

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Լորենը որոշել է թողնել մայրիկի պես սպիտակ ձագուկին։ Նա կդառնա Քայլիի ընկերը։

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Մնացած բոլոր ձագուկները ապահով կերպով բաժանվեցին ընկերներին։

Կինն ու իր կողմից փրկված կատուն իրենց փոքրիկներին լույս աշխարհ են բերել նույն օրը

Այդպես էլ է լինում կյանքում։ Ահա թե ինչու արժե բարի գործեր անել։