Մի կորցրու քո բարի սիրտը:
Տղամարդը տեսավ մի օձ, որը սատկում էր կրակի մեջ և որոշեց նրան դուրս բերել կրակի միջից։
Երբ նա դա արեց, օձը կծեց նրան՝ պատճառելով անտանելի ցավ։
Մարդը դեն նետեց օձին, և այն նորից ընկավ կրակի մեջ։
Տղամարդը բռնեց մետաղյա ձողը, կրակի միջից հանեց օձին և փրկեց նրա կյանքը։
Դիտողներից մեկը մոտեցավ տղամարդուն ու ասաց.
«Այս օձը կծել է քեզ, ինչո՞ւ ես դեռ փորձում փրկել նրան»։
Մարդը պատասխանեց.
«Սողունների էությունը կծելն է, բայց դա չպետք է փոխի իմ էությունը՝ օգնելու»։
Մի փոխեք ձեր էությունն միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ:
Մի կորցրեք ձեր բարի սիրտը, բայց սովորեք նախազգուշական միջոցներ ձեռնարկել…



























